Հուլիսի 25-ին, ժամը 16։01-ին Գետարգել գյուղի գլխավոր փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի մասին տեղեկացրել է ԱԻ նախարարությունը:
Բախվել են «Opel Аstra G» և «Արարատ ՃՇՇ» ՍՊԸ-ին պատկանող «International Spekal» (վարորդ՝ Նիկոլ Վ․) մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Աբովյանի ԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է ։
Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան։