Շաբաթ օրը՝ հուլիսի 25-ին, Խաբարովսկի հազարավոր բնակիչներ ցույցի են դուրս եկել՝ ի պաշտպանություն ձերբակալված նախկին նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի: Բողոքի ցույցերը ավելի քան երկու շաբաթ է՝ չեն դադարում՝ գրում է tvrain.ru-ն։
Շրջանի բնակիչները ամեն օր գնում են հրապարակ ՝ կառավարության շենքի դիմաց: Մարդիկ պահանջում են, որ Ֆուրգալի վերադարձը, արդար դատաքննություն և շրջանի նոր ղեկավար Միխայիլ Դեգտյարևի հրաժարականը, որ նախօրեին «օտարերկրյա քաղաքացիներին» մեղադրում էր բողոքի ցույցեր կազմակերպելու մեջ և ասում, որ ինքը դուրս չի գալու ցուցարարների մոտ։
Տեղական DVhab թերթը գրում է, որ ցույցին մասնակցել է մոտ 15-20 հազար մարդ: Միևնույն ժամանակ, Խաբարովսկի իշխանությունները ակցիայի մասնակիցների թիվը գնահատել են 6,500՝ ՏԱՍՍ-ին հայտնել են քաղաքային վարչակազմի մամուլի ծառայությունից: