Իսրայելական ուղղաթիռները գրոհել են սիրիական բանակի դիրքերը՝ ի պատասխան Գոլան բարձունքների հրետակոծության՝ հայտնում են իսրայելական բանակի մամուլի ծառայությունից:
Իսրայելական ավիացիան հարձակվել է դիտակետերի և հենակետերում հետախուզական տվյալների հավաքման համակարգերի վրա:
Ավելի վաղ պայթյուններ էին որոտացել երկրների միջև սահմանին, որոնց արդյունքում բեկորները Իսրայելում վնասել էին շինություն և մեքենա: