ԱՄՆ-ում Boeing-ի մի քանի ինքնաթիռներ կոռոզիայի են ենթարկվել համավարակի ժամանակ դրանց հազվադեպ օգտագործման պատճառով, երբ բոլոր թռիչքները չեղարկվեցին՝ հայտնում է Reuters- ը:
Կոռոզիայից հնարավոր է վնասված լինեն ինքնաթիռի շարժիչները։ Դաշնային ավիացիոն վարչությունն արդեն տեղեկացրել է Boeing- ին:
Խոսքը Boeing737 NG և Classic մոդելների մասին է: Ավելի վաղ մի քանի ինքնաթիռներում կապ է հայտնաբերվել շարժիչի խնդիրների և կոռոզիայի հետքերի միջև: