Friday, 29 03 2024
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00

Անթույլատրելի ենք համարում Վահրամ Ավետիսյանի թեկնածության առաջադրումը. Մարտի 1-ի գործով տուժածների հայտարարությունը

ՀՀ կառավարությունը առաջադրել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։ Այս լուրը դարձել է հասարակական լայն քննարկման առարկա, քանի որ առաջադրված թեկնածուի հայրը 2008-2016թթ պաշտոնավարել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնում։

Վահրամ Ավետիսյանի թեկնածության առաջադրումը եւ դրա հետեւանքով առաջացած դժգոհությունը կիսում ենք նաեւ մենք` 2008 թ.-ի քաղբանտարկյալներս և մարտիմեկյան ոճրագործության զոհերի իրավահաջորդները։

Ուստի, դիմում ենք ՀՀ կառավարությանն ու Ազգային ժողովին և հայտարարում, որ անթույլատրելի ենք համարում Վահրամ Ավետիսյանի թեկնածության առաջադրումն ու հաստատումը, գլխավորապես երկու պատճառով.

1. 2008 թ.-ին Հայաստանում Սահմանադրական կարգը տապալելու միջոցով իշխանությունը զավթած խումբը, իր վերահսկողության տակ առնելով ամբողջ դատական իշխանությունը, ձեռնամուխ եղավ նաև 2008-ի համաժողովրդական շարժման ակտիվիստներին և առաջնորդներին ապօրինի վճիռներով բանտերում պահելու հանցավոր գործընթացին։ Քննչական մարմինների եւ դատախազության այն ժամանակվա ղեկավարներ Անդրանիկ Միրզոյանի եւ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ «կարված» շինծու մեղադրանքները կալանքի որոշման եւ մեղադրական դատավճռի էին վերածվում տասնյակ դատավորների մուրճի հարվածով, եւ ապա` վերջնականապես հաստատվում Վճռաբեկ դատարանի քրեական պալատում, որի նախագահն էր այսօր կառավարության կողմից հաստատված թեկնածուի հայրը՝ Դավիթ Ավետիսյանը։

Մարտիմեկյան ոճրագործության և դրա հետ կապված հարյուրավոր մարդկանց ապօրինի հետապնդումների հարցերը արդեն իսկ դարձել են Հայաստանի դատական ատյանների, ընդհուպ` Սահմանադրական դատարանի քննության առարկա: Աներկբա է, որ քննության արդյունքում, ի թիվս այլոց, պատասխանատվության պետք է ենթարկվի նաև Վճռաբեկ դատարանի քրեական պալատի երբեմնի նախագահ Դավիթ Ավետիսյանը: Ուստի, անթույլատրելի է, որ վերջինիս հետ փոխկապակցված անձ և մերձավոր ազգական հանդիսացող Վահրամ Ավետիսյանը որևէ կարգավիճակով ուղղակի կամ միջնորդավորված մասնակցություն ունենա այդ գործերի քննությանը: Ակներև է նաև, որ Վահրամ Ավետիսյանի ընտրության պարագայում, Սահմանադրական դատարանում երկարաժամկետ կտրվածքով գործ ենք ունենալու շահերի ակնհայտ բախման երևույթի հետ, ինչը կասկածի տակ է դնելու առնվազն մարտիմեկյան ոճրագործությանն առնչվող գործերի հնարավոր քննության լեգիտիմությունը:

2. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով Սահմանադրական դատարանի դատավորին ներկայացվող պահանջների ցանկում սահմանված է նաև, որ Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել բարձր բարոյական որակներով անձնավորությունը: Համոզված ենք, որ այդպիսի պահանջն օրենքում տեղ է գտել` նկատի ունենալով Սահմանադրական դատարանի բացառիկ դերը երկրի պետական-հասարակական կյանքում և նշանակում է ընդամենը մեկ բան` Սահմանադրական դատարանի դատավորն իր գործունեությամբ, աշխարհայացքով և կենսագրությամբ պետք է լինի բարոյական հեղինակություն հասարակության համար: Մինչդեռ, հայ հասարակությունը Վահրամ Ավետիսյանի անունն առաջին անգամ լսեց կառավարության նիստի ժամանակ: Հատկանշական է նաև, որ Պետական համալսարանի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչը երբևէ հրապարակայնորեն չի դատապարտել թե՛ մարտիմեկյան ոճրագործությունը, թե՛ ավազակապետական համակարգի գործունեությունը, ինչպես նաև չի արտահայտել իր դիրքորոշումը հանրային կյանքում նշանակալի որևէ այլ երևույթի կամ իրադարձության վերաբերյալ: Ուստի, կառավարության մոտ պետք է որ հիմնավոր կասկած առաջանար Վահրամ Ավետիսյանի անաչառության և արդարամտության առումով:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը, կոչ ենք անում Կառավարությանը` առաջնորդվելով Հայաստանում լիակատար արդարադատություն հաստատելու և հասարակության վստահությունը ամբողջապես վայելող Սահմանադրական դատարան ձևավորելու` ստանձնած հանձնառությամբ, հետ կանչել Վահրամ Ավետիսյանի առաջադրումը, հակառակ դեպքում, դիմում ենք Ազգային ժողովի պատգամավորներին` այս հարցում դրսևորել առավելագույն բծախնդրություն` մերժելով Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը:

Միևնույն ժամանակ, համարում ենք, որ հեղափոխական իշխանությունը պետք է պատասխանատվության ենթարկի 2008 թ.-ին, դրանից առաջ և հետո քաղաքական հետապնդումների մասնակից դարձած դատավորներին, մաքրի դատական համակարգը այդպիսիներից և զերծ պահի բոլոր այն անձանցից, ովքեր որևէ առնչություն են ունեցել Սահմանադրական կարգը տապալելուն կամ օժանդակել են այդ ծանր հանցագործությանը։ Ակնկալում ենք նաև, որ արագացված կարգով պետք է արդարացվեն ապօրինի հետապնդումների և դատավճիռների ենթարկված բոլոր անձինք:

  1. Հակոբ Հակոբյան
  2. Գրիգոր Ոսկերչյան
  3. Լեւիկ Խաչատրյան
  4. Վահագն (Վարդգես) Հայոցյան
  5. Աշոտ Մանուկյան
  6. Արամ Բարեղամյան
  7. Արշակ Բանուչյան
  8. Հարություն Ուռուտյան
  9. Տիգրան Բաղդասարյան
  10. Հովհանես Հարությունյան
  11. Վլադիմիր Առաքելյան
  12. Ժորա Սափեյան
  13. Մկրտիչ Սափեյան
  14. Ռուբիկ Ոսկանյան
  15. Շոթա Սաղաթելյան
  16. Սամսոն Խաչատրյան
  17. Սամվել Հարությունյան
  18. Աշոտ Թադեւոսյան
  19. Աղասի Մկրտչյան
  20. Մելիք Գրիգորյան
  21. Կարեն Թարխանյան
  22. Խաչիկ Գասպարյան
  23. Արեգ Գեւորգյան
  24. Հովհաննես Ղազարյան
  25. Մասիս Այվազյան
  26. Դավիթ Առաքելյան
  27. Ֆելիքս Գեւորգյան
  28. Իսահակ Մալխասյան
  29. Մկրտիչ Աբրահամյան
  30. Վարդան Ղավալբաբունց
  31. Դավիթ Քիրամիջյան
  32. Վահե Ղազարյան
  33. Տիգրան Մկրտչյան
  34. Գեւորգ Ղազարյան
  35. Լեւոն Խաչատրյան
  36. Տիգրան Մելքոնյան
  37. Ալբերտ Ներսիսյան
  38. Սարգիս Գեւորգյան
  39. Տիգրան Առաքելյան
  40. Արտակ Կարապետյան
  41. Մարզպետունի Այվազյան
  42. Անդրանիկ Սափեյան
  43. Հայկ Գեւորգյան
  44. Ռաջու Պետրոսյան
  45. Սողոմոն Երիցյան
  46. Արման Շահինյան
  47. Շմավոն Գալստյան
  48. Գաբրիել Գաբրիելյան
  49. Յաշա Մելքոնյան
  50. Դավիթ Մաթեւոսյան

Մարտի 1-ի զոհերի հարազատներ՝

  1. Սարգիս Քլոյան
  2. Վաչագան Ֆարմանյան
  3. Էդիկ Հարությունյան
  4. Հովսեփ Խաչատրյան
  5. Ռուզան Հարությունյան
  6. Վարդուհի Գեւորգյան
  7. Լիլjա Հովհաննիսյան
  8. Մարիամ Հովհաննիսյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում