Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Պետք է զերծ մնալ ինքնագոհության թուլացնող թմբիրից. Ինչպես հակադրվել Բաքվին դիվանագիտական և ռազմի դաշտում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը:

-Պարոն Մելիքյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 18-ին ՊՆ-ում հրավիրված խորհրդակցության ժամանակ անդրադառնալով հայ-ադրբեջանական պետական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին՝ հայտարարեց. «Հայաստանի Զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը, այլ նաև ջախջախեցին մեկուկես տասնամյակ Ադրբեջանի գործող նախագահի կողմից կառուցված միֆը՝ ադրբեջանական բանակի մարտունակության մասին»:

Ինչպե՞ս  կմեկնաբանեք  վարչապետի սույն հայտարարությունը, ո՞րն է դրա ուղերձը:

Ես միանգամայն համաձայն եմ, որ վերջին մի քանի օրվա  ընթացքում հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում ծայր առած մարտական գործողություններում մեր բանակային ստորաբաժանումները բոլոր առումներով գերազանցեցին հակառակորդին:

Ինչ վերաբերում է վարչապետ Փաշինյանի այն պնդմանը, որ նաև այդպիսով ջախջախվել է մեկուկես տասնամյակ Ադրբեջանի գործող նախագահի կողմից կառուցված միֆը՝ ադրբեջանական բանակի մարտունակության մասին, ապա դրա հետ կապված մի խնդիր եմ տեսնում և այդ խնդիրը կապված է 2016 թվականի Ապրիլյան պատերազմի արդյունքների գնահատման հետ: Ապրիլյան պատերազմի հետ կապված երկու հիմնական գնահատական է շրջանառվել. առաջին տարբերակով ասվում է, որ մեզ համար այն պարտություն է եղել, քանի որ հակառակորդի ձեռնարկած գործողությունների արդյունքում տարածքներ ենք կորցրել Արցախում, մինչդեռ, ըստ երկրորդ տարբերակի՝ մենք իրականում լուրջ հաջողություն ենք ունեցել, քանի որ մեր բանակը վիժեցրել է ադրբեջանցիների կողմից ծրագրված բլից-կրիգը (կայծակնային հաղթական պատերազմը) և հակառակորդի ունեցած մարտական կորուստները շատ ավելի նշանակալի են եղել, քան մեր ունեցած տարածքային կորուստները: Այսպիսով՝ եթե գտնում ենք, որ Ապրիլյան պատերազմում անհաջողություն ենք ունեցել, ապա, ինքնըստինքյան կստացվի, որ Ալիևի ասածները միֆ չեն եղել, իսկ եթե մեզ հաղթող ենք ճանաչում՝ ստացվում է, որ ալիևյան միֆը հենց 2016 թ-ին է հօդս ցնդել: Ռազմական գործի մասնագետներից շատերն են գտնում, որ Զինված ուժերի իրական մարտունակությունը ստուգվում է իրական մարտում, իսկ նախկինում ունեցած հաղթանակները չեն երաշխավորում հաղթանակների շարունակությունը ապագայում ևս: Չնսեմացնելով կատարվածի հսկայական քաղաքական, բարոյահոգեբանական և ռազմական նշանակությունը, իրավունք չունենք մոռանալու, որ Խոջալուից, Շուշիից ու Լաչինից հետո ունեցանք Շահումյանի ու Մարտակերտի կորուստը: Սա մեզ զերծ կպահի ինքնագոհության թուլացնող թմբիրից:

– Նիկոլ  Փաշինյանը նաև հայտարարեց, որ Ադրբեջանի նախահարձակ գործողություններն ունեն բացատրություն. «Վերջին ամիսներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բազմամյա ռազմական հռետորաբանությունը սրվել է և նա ավելի ագրեսիվ կերպով սպառնում էր Ղարաբաղի հարցը լուծել ուժային մեթոդներով` բացահայտ կերպով ի ցույց դնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում տեղի ունեցող բանակցային գործընթացը վիժեցնելու իր մտադրությունը: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակաբար հայտարարում էր, թե սպասում է Ալիևի հրամանին՝ Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու համար: Այս ագրեսիվ հայտարարությունների ֆոնին, բնականաբար, Արցախի պաշտպանության բանակի զգոնությունը և ուշադրությունը պիտի կրկնապատկված լիներ, հետևաբար Ադրբեջանը որոշեց հարվածել անսպասելի ուղղությամբ»,-ասաց Փաշինյանը:

Դուք այս հարցում համակարծի՞ք եք վարչապետի հետ, թե՞ Ձեր հերթին այլ վարկածներ ունե՞ք այն մասով, որ հենց այս ժամանակահատվածում Ադրբեջանը դիմեց այսպիսի ագրեսիայի:

Կարծում եմ, որ մենք, անկախ ամեն ինչից, հայ-ադրբեջանական սահմանի կամ Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի որևէ կետում մեր զգոնությունը թուլացնելու իրավունքը չունենք: Տասնամյակներ շարունակ պաշտոնական Բաքվի դիրքորոշումն այն եղել, որ Հայաստանը բռնազավթել-օկուպացրել է Ադրբեջանի տարածքը: Ուստի, ըստ ադրբեջանական կողմի տրամաբանության, հակամարտության կարգավորումը միայն մեկ լուծում ունի՝ ՀՀ գործող իշխանությունները պետք է դուրս բերեն հայկական զինուժը Ադրբեջանի տարածքից և այդ ժամանակ կհաստատվի խաղաղություն ու հավերժ բարեկամություն հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև: Մինչ այդ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում նաև ուժի կիրառման միջոցով ՀՀ իշխանություններին ստիպել գնալու իրենցից ակնկալվող վերոհիշյալ քայլին: Բաքվի այս քաղաքական մոտեցումը տարբերակում չի նախատեսում ռազմական հարվածներ հասցնելու կոնկրետ կետերի վերաբերյալ՝ Ադրբեջանը պատերազմում է Հայաստանի դեմ ինչպես իրենց ասած «օկուպացված» տարածք Արցախում, այնպես էլ բուն Հայաստանի Հանրապետության տարածքում: Սա կոնկրետ քաղաքական գիծ է, որն ունի իր ռազմական դրսևորումը: Այս քաղաքական գծին անհրաժեշտ է հակադրել այնպիսի իրավաքաղաքական մոտեցումների համակարգ, որի կիրառումը կզսպի պաշտոնական Բաքվին ոչ միայն քաղաքական-դիվանագիտական հարթակներում, այլ նաև ռազմի դաշտում:

-Պարոն Մելիքյան, այս համատեքստում կցանկանայի Ձեր դիտարկումները  ներկայացնեիք նաև միջազգային հանրության արձագանքների  վերաբերյալ, հատկապես՝  ԵԱՀԿ Մինսկի խմբի, ՀԱՊԿ-ի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, Մոսկվայի, Վաշինգտոնի, ինչպես նաև Թուրքիայի պրոադրբեջանական դիրքորոշման մասով:

Այն տպավորությունն ունեմ, որ այս անգամ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հանդեպ միջազգային հանրության արձագանքն ավելի կոշտ էր, քան եղել է նախկինում: Անշուշտ, անակնկալ չէր պաշտոնական Անկարայի ապակառուցողական, սադրիչ պահվածքը: Այդուհանդերձ, այս անգամ Ադրբեջանը նաև ակնհայտորեն տանուլ է տալիս տեղեկատվական պատերազմում: Կարծում եմ, որ ալիևյան վարչակազմը նաև լուրջ ներքաղաքական խնդիրների է առերեսվում և հենց դրանց դրսևորումը կարող ենք համարել Էլմար  Մամեդյարովի պաշտոնանկությունը:

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում