Tesla- ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հաղորդել է, որ շուտով էլեկտրական մեքենաների երկու նոր մոդելներ կհայտնվեն, հայտնում է Electrek- ը:
Ըստ պորտալի, նոր արտադրանքներից մեկը կոմպակտ էլեկտրական մեքենա կլինի, որը նախատեսված է համաշխարհային վաճառքի համար: Դրա մշակումն ընթանում է ՉԺՀ-ում:
Երկրորդ մոդելը 12 տեղանոց էլեկտրաֆուրգոն է, որը կօգտագործվի մարդկանց տեղափոխելու համար Լաս Վեգասում՝ Convention Center Loop թունելում:
Նոր էլեկտրամոբիլների թողարկումը նախատեսվում է մոտավորապես 2023 թվականին: