Friday, 19 04 2024
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մարգարիտա Սիմոնյանը ցույց է տալիս, թե որտեղ և ինչպես չպետք է լինել

Մարգարիտա Սիմոնյանին Հայաստանի հանրությունն ու Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցները պատասխանեցին նախանձելի եռանդով և դիպուկությամբ, բայց այդ պատասխանները որքան ոգևորիչ էին հանրային մտածողության համարժեքության տեսանկյունից, նույնքան առաջացնում էին թերևս մեկ այլ, ավելի պարզ, բայց մարգարիտսիմոնյաններից ավելի կարևոր հարց՝ հայկական եռանդն ու էներգիան, որը Ռուսաստանի հայության պարագայում ունի փոխակերպման անհրաժեշտություն: Սիմոնյանը հայտարարել է, թե պատրաստվում է հրապարակել այն անձանց ցուցակը, այսպես ասած՝ հայտնի հայերի, որոնք այս օրերին զանգահարում և գրում են իրեն՝ միանալով իր հրապարակած արդեն հայտնի կարծիքին, մեր գնահատմամբ՝ ուղղակի ամոթալի կարծիքին: Սիմոնյանը խոստացել էր հրապարակել երկուշաբթի, սակայն հետո գրառում արեց, թե քանի որ ցանկացողները կամ միացողները շատ են, ինքը կանի դա ավելի ուշ: Դա, թերևս, կլինի իսկապես օգտակար նախաձեռնություն, քանի որ կբացահայտի փաստորեն Ռուսաստանի հայության պերճանքն ու թշվառությունը: Պերճանքը այն իմաստով, որ պարզ կլինի, թե հայտնի հայերից կամ հասարակական դերակատարում ունեցող ռուսաստանահայությունից ովքեր են, որ չեն միանում մարգարիտսիմոնյանական դիրքին, և թշվառությունը, որովհետև կերևա, թե ովքեր են միանում:

Ըստ այդմ՝ ինչպես կասեր մարգարիտսիմոնյանների գործատուն կամ կուռքը՝ կբաժանենք կոտլետները ճանճերից, առավել ընդգծելով խնդիրը՝ ռուսաստանահությունը կանգնած է էներգափոխակերպման և վերափոխման խնդրի առաջ, որտեղ առանցքային հարցերից մեկն, անշուշտ, ռուսաստանահայ համայնքի նոր էլիտայի ձևավորման հարցն է: Իսկ այն, որ ռուսաստանահայ համայնքը հայկական պետականության և հայ ժողովրդի ապագայի համար կարևորագույն համայնքներից, համահայկական ռեսուրսի կարևորագույն բաղադրիչներից մեկն է, այստեղ չի կարող լինել երկրորդ կարծիք կամ կասկած: Հարցն այդ ռեսուրսի արդյունավետության բարձրացումն է, և, հետևաբար, համայնքային այնպիսի էլիտայի և կազմակերպական մեխանիզմների ձևավորումը, որոնք թույլ կտան հայ համայնքը ռուսական իշխանական վերնախավի շահերի ծառայության տրամաբանությունից տեղափոխել Հայաստանի և Ռուսաստանի միջպետական, դաշնակցային, բարեկամական հարաբերության կամրջի դաշտ, երբ փոխադարձաբար ճանաչվում է թե՛ ռուսական, թե՛ հայկական պետական շահը, իսկ եթե կա դրանում որոշակի մարտավարական կամ ռազմավարական հակադրություն կամ հակասություն այս կամ այն հարցում, հայկական համայնքային վերնախավը լինի ոչ թե մարգարիտսիմոնյանական, այլ դառնա այդ հակասությունների ռացիոնալ, առողջ քննարկման, հարկ եղած դեպքում՝ առողջ բանավեճի կազմակերպման ինստիտուտներից մեկը, թույլ չտալով երրորդ խմբերի կամ երկրների նենգափոխիչ ազդեցություն:

Ռուսաստանում այդ փոխակերպումը, անկասկած, շատ բարդ խնդիր է, հաշվի առնելով այդ երկրի կառավարման բնույթը, «ավանդույթները», կառավարիչների մտածողությունն ու մեծապետական հավակնություններն ու պատկերացումները՝ առավել ևս հայության և Հայաստանի դերի վերաբերյալ: Մյուս կողմից, սակայն, Ռուսաստանն ինքը ներկայումս հայտնվել է մեծ փոխակերպման գործընթացում, որը իր հերթին լինելու է շատ բարդ, շատ դանդաղ, մաշող, ավելի շուտ ստվերային ու խորքային, սակայն անխուսափելի և անկասելի: Անկասելի, որովհետև դրա անհրաժեշտությունը այլևս կենսական է, ըստ այդմ՝ կամ տեղի կունենա այդ գործընթացը և կբերի նոր իրադրության, կամ Ռուսաստանը կգնա արդեն անկասելի փլուզման ճանապարհով, ինչը, իհարկե, կունենա ծանր հետևանքներ և կլինի իրադարձությունների զարգացման ամենաանցանկալի սցենարներից մեկը: Ըստ այդմ` հայությունը պետք է գտնի ներկայիս իրավիճակը հմտորեն օգտագործելու կարողություն, կամք և բավարար մտավոր ներուժ, ռուսական փոխակերպման գործընթացում իր նոր տեղն ու դերը գտնելու համար: Որքան էլ չհնչի տարօրինակ, մարգարիտսիմոնյանները այդ հարցում ունեն դրական նշանակություն, այն իմաստով, որ ցույց են տալիս, թե որտեղ չպետք է լինել:

Միևնույն ժամանակ, առկա խնդրում, անշուշտ, իր դերն ունի նաև Հայաստանի Հանրապետությունը, որն իր հերթին հայ-ռուսական հարաբերության տրանսֆորմացիայի գործընթացը մղելով առաջ և ապահովելով դրա սահուն, կայուն և արդյունավետ ընթացքը, փոխադարձաբար հնարավորությունների հաղորդակցություն կստեղծի հայկական համայնքի այն շրջանակների հետ, որոնք պատրաստ են ստանձնել, մեծ հաշվով, պատմական առաքելություն: Խանգարողներ, իհարկե, լինելու են, առաջին հերթին ներկայիս, այսպես ասած, համայնքային էլիտայից, որոնք չեն զիջելու իրենց շահավետ դիրքերը: Մյուս կողմից կասկած չկա, որ այդ նույն էլիտայից կլինեն նաև դաշնակիցներ, քանի որ որակական վերափոխումը նրանց կազատի մի շարք կաշկանդող հանգամանքներից, եղել են թե՛ հայ-ռուսական հարաբերության, թե՛ ռուսաստանահայ համայնքի, այսպես ասած, կառավարման կամ ուղենշման նախկին համակարգից եկող բնույթի հետևանքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում