Ղրղզստանում ազգային սգո օր կհայտարարվի՝ ի հիշատակ COVID-ից մահացածների

Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հայտնել է, որ հուլիսի 30-ին երկրում ազգային սգո օր կհայտարարվի՝ ի հիշատակ կորոնավիրուսից մահացածների:

«Հուլիսի 30-ին ամբողջ երկրում կհայտարարվի ազգային սգո օր: Կտրվի համապատասխան հրահանգ»,-ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին նախագահը հայտնել է երկրի Հանրային ռադիոյին տված հարցազրույցում:

Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր քաղաքացու անվերադարձ կորուստ արձագանք է գտնում իր սրտում: «Եվս մեկ անգամ իմ խորին ցավակցությունն եմ հայտնում մահացածների ընտանիքներին և հարազատներին: Համբերություն եմ մաղթում իմ բոլոր հայրենակիցներին: Կհաղթահարենք կորուստները: Թող հողը թեթև լինի բոլոր մահացածների համար»,-նշել է երկրի ղեկավարը:

Ղրղզստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 32 124-ի: Մահացել է 1249 մարդ: