Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Կալաշնիկովը խավիար, հավանաբար, շատ է կերել․ նրա հայտարարությունը հակապետական էր

Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված մինչ օրս մի շարք սխալներ են թույլ տրվել, որոնց պատճառով հակամարտությունն արդեն 30 տարի է չի լուծվում: Կալաշնիկովի կարծիքով՝ այդ սխալներից մեկն այն է, որ հակամարտության կարգավորումը հանձնարարված է հենց ԵԱՀԿ Մինսկի խմբին: Ինչպես նաև, Կալաշնիկովի խոսքերով, Մինսկի խումբը  Արևմուտքի  ցանկությամբ ստեղծված ֆորմատ էր:

«Այսօր մենք լսում ենք Մինսկի խմբին ներգրավելու կոչեր ՝ սահմանին լարվածությունը կայունացնելու համար։ Ես դժվարանում եմ հասկանալ, թե ինչով էր զբաղվում Մինսկի խումբն այդ ժամանակ։ Ինչ է արել այդ կազմակերպությունն այս 30 տարիների ընթացքում։ Ճիշտն ասած՝ ոչինչ: Հակամարտության կարգավորման միակ ճանապարհն այն է, որ երեք պետությունների ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հանդիպեն և արմատապես լուծեն այդ հարցը: Ես այլ լուծում չեմ տեսնում։ Ես ռազմական ճանապարհով հակամարտության լուծում չեմ տեսնում։ ԵԱՀԿ Մինսկի խումբը շահագրգռված չէ այդ հակամարտության կարգավորմամբ։ Դրա համար ոչ մի օգուտ չկա նրանց գործունեությունից, ավելի ճիշտ՝  նրանց անգործությունից»,-մասնավորապես ասել էր Լեոնիդ Կալաշնիկովը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքագետ Գարիկ  Քեռյանը անդրադառնալով Կալաշնիկովի վերոնշյալ հայտարարություններին՝ նշեց, որ սա ռուսական իշխանության ադրբեջանամետ թևի ներկայացուցիչներից մեկի  տեսակետն է, որը, սակայն, չպետք է դիտարկել որպես պաշտոնական Մոսկվայի ամենավերին օղակների դիրքորոշում, բայց միևնույն ժամանակ՝ դրանք չպետք է նաև անտեսել: Քաղաքագետը համոզված է, որ յուրաքանչյուր նմանատիպ հայտարարության մեջ պետք է  փորձենք գտնել արմատներն ու  դրանից բխող վտանգները:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի անգործության վերաբերյալ Կալաշնիկովի մեղադրանքներին, ապա մեր զրուցակիցն այս հարցում մասնակիորեն համաձայն է ռուս պաշտոնյայի հետ՝ իր հերթին նկատելով, որ  այո՛, թեև Մինսկի խումբն աշխատում է հակամարտության կարգավորման ուղղությամբ, որոշակի ջանքեր է գործադրում բանակցությունների վարման առումով  և Հայաստանի ու Ադրբեջանի միջև եռանախագահող երկրների անունից հանդես է գալիս որպես միջնորդ կազմակերպություն, սակայն նրանց  քայլերը բավարար չեն, ավելին՝  որոշ դեպքերում անգամ անարդյունավետ են: Այսուհանդերձ, Քեռյանը չի կարծում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին, համենայնդեպս, ներկա դրությամբ՝ պետք է փոխարինող այլ ձևաչափ գտնել:

Անդրադառնալով նաև Կալաշնիկովի հնչեցրած այն խոսքին, թե «ես շատ լավ եմ հասկանում հասարակ ադրբեջանցիների ցավը՝ երկրի տարածքային ամբողջականության հետ կապված», մեր զրուցակիցը ընդգծեց, որ քաղաքական իմաստով՝ սա տհասություն է:

«Կալաշնիկովը երևի խավիար է կերել, հավանաբար,  թանկարժեք խավիարներից է կերել, որ այդպիսի «Ճ կլասի» մտքեր է հնչեցնում, որովհետև ինչպե՞ս կարելի խոսել տարածքային ամբողջականության մասին, եթե դու քաղաքական գործիչ ես և չգիտես, որ տարածքային ամբողջականությանը հավասարազոր միջազգային սկզբունք է նաև ազգերի ինքնորոշման իրավունքը: Սա հակապետական հայտարարություն է, որով նա  հարվածում է նաև Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը»,-շեշտեց Գարիկ Քեռյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում