Friday, 29 03 2024
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում

Ծրագրավորվում է նոր Հոկտեմբերի 27-ի կազմակերպում. նպատակը պարզ է

Գիտությունների ազգային ակադեմիայի ավագ գիտաշխատող, Բարձրագույն որակավորման հանձնաժողովի գիտական խորհրդի քարտուղար Հրաչյա Սարգսյանն երեկ ասուլիս էր հրավիրել և դժգոհում էր Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասով ԱԱԾ վարույթում գտնվող գործի քննության ընթացքից։ Սարգսյանը ժամանակին՝ 2002 թվականին, վկայի կարգավիճակով հարցաքննվել է Հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկա Սամվել Ստեփանյանի սպանության գործով, դրանից հետո, իր խոսքերով, իր ու ընտանիքի նկատմամբ հետապնդումներ են սկսվել, ինչի հետևանքով այսօր իր ընտանիքի անդամներից որևէ մեկը Հայաստանում չէ։

Սարգսյանը երեկ պնդեց, որ կազմակերպիչների մասով վերաբացված գործի շրջանակներում ինքը միանշանակ պետք է հարցաքննվի որպես տուժող։ Այդ խնդրանքով հրապարակային դիմեց անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նրա խոսքերով՝ ԱԱԾ-ն առ այսօր չի ընդառաջում իր խնդրանք-պահանջին։ Սարգսյանը նաև պնդում արեց, որ եթե անջատված մասով գործով քննությունը պատշաճ չընթանա, ապա դա կնպաստի նոր Հոկտեմբերի 27-ի իրականացմանը։

Այդ կարծիքին է նաև նույն պահանջով բազմիցս ԱԱԾ-ին դիմած, Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասով վկայի կարգավիճակով հարցաքննված ԱԺ երկրորդ գումարման պատգամավոր, 2000-2003 թվականներին ՌԴ կառավարությունում ՀՀ կառավարության հատուկ ներկայացուցիչ Տարոն Սահակյանը։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ կիսում է Սարգսյանի պահանջը։ Վերաբացված գործով բացարձակ քննություն չի իրականացվում, որը, ըստ Սահակյանի, մի քանի պատճառ ունի։ «Նախ՝ քննչական խումբը ձևավորվել է Քննչական կոմիտեի քննիչներից, որը նշանակում է, որ նրանց ստվերային կառավարումը իրականացվում է Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանի կողմից։ Աղվան Հովսեփյանը առաջին մարդկանցից է, որ առավելագույնս շահագրգռված է, որ գործը չբացահայտվի, քանի որ Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասով գործի քննության, Հոկտեմբերի 27-ի բացահայտումը նշանակում է նոր նախապատրաստվող Հոկտեմբերի 27-ի կանխում։ Ակնհայտ է, եթե նոր Հոկտեմբերի 27 չիրականացվի, ապա միանշանակ բացահայտվելու է 1999 թվականին իրականացված Հոկտեմբերի 27-ը, բացահայտվելու է Մարտի 1-ը և ռազմաբազայի շուրջ կատարվող ամբողջ շղթան։ Ես պնդում եմ, որ նախապատրաստվում է, ծրագրավորվում է նոր Հոկտեմբերի 27-ի կազմակերպում, որպեսզի վերջնականապես թաքցվեն հին ոճրագործությունների հետքերը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պնդեց Սահակյանը։

Նա ասաց, որ նոր Հոկտեմբերի 27-ի հետ կապված նյութերն արդեն իսկ ներկայացրել է Ազգային անվտանգության ծառայություն, ներկայացրել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Մեր դիտարկմանը, թե ում կողմից է պլանավորվում նոր հանցագործությունը, Սահակյանը պատասխանեց. «Երբ որ Աղվան Հովսեփյանը ամբողջ իրավապահ համակարգի ղեկավարն է մինչև հիմա, ուրեմն նա այդ հանցագործության կազմակերպիչներից մեկն է, իսկ մնացածը նյութերով ներկայացրել եմ ԱԱԾ-ին»։
Մեր հարցին՝ ինչի վրա հիմնվելով է պնդում, որ Աղվան Հովսեփյանը դեռևս դերակատարություն ունի ՀՀ քննչական կոմիտեում, Սահակյանը պատասխանեց. «Ես կասկածներ չունեմ։ Ես վստահ եմ նրա ազդեցության վրա։ Ընդ որում՝ ոչ թե Քննչական կոմիտեում, այլև ամբողջ իրավապահ համակարգի վրա ազդեցություն ունի։ Հոկտեմբերի 27-ի մասով 100 տոկոս ազդեցություն ունի, Մարտի 1-ի ու ռազմաբազայի մասով ևս 100 տոկոս ազդեցություն ունի։ Այդ գործերով նա հանդիսանում է ստվերային ղեկավար։ Եվ ես սա համոզված եմ պնդում։ Իսկ նրա ղեկավարումը այդ գործերով նշանակում է նոր Հոկտեմբերի 27-ի կազմակերպում, հնի հետքերի մաքրում։ Ես գիտակցում եմ, որ պատասխանատու հայտարարություն եմ անում, նյութերն էլ ներկայացրել եմ ԱԱԾ ու վարչապետին»։ Սահակյանը նաև հավելեց, որ մինչ օրս ԱԱԾ-ից իրեն չեն կանչել հարցաքննության. «Ու չէին էլ կանչելու։ Եթե ես ասում եմ, որ 27-ի գործով քննչական խմբի իրական ղեկավարը Աղվան Հովսեփյանն է, ապա ինչ եք կարծում՝ ինձ կկանչեի՞ն հարցաքննության, կամ հայտարարությանն ընթացք կտայի՞ն»։
Մեր դիտարկմանը, որ ԱԱԾ-ում տնօրեն է փոխվել, որոշ այլ առանցքային պաշտոնյաներ են փոխվել, Սահակյանը պատասխանեց. «Դուք պատկերացնում եք՝ 30 տարի շարունակ իրավապահ համակարգը ինչերի մեջ է թաղված եղել, ինչ պատվերներ են կատարել։ Ներկայումս էլ իրավապահ համակարգը նույն նախկին մարդիկ են՝ որոշ բացառություններով։ Այո՛, ԱԱԾ տնօրենը նույնն է, բայց ես կոնկրետ փաստ ունեմ, որ ԱԱԾ նոր տնօրենին թյուրիմացության մեջ գցելու գործողություն է կատարվել հենց ԱԱԾ-ի ներսից։ Կոնկրետ փաստի վրա հիմնվելով՝ ես կարող եմ ասել, որ խնդիր է դրված վարչապետի ու ԱԱԾ նոր ղեկավարի միջև հակասություն մտցնել։ Այդ գործողությունը արդեն կազմակերպված է, կազմակերպիչն էլ Միքայել Համբարձումյանն է։ Ես իզուր չեմ ասում՝ նոր Հոկտեմբերի 27-ի սցենարը հետևյալն է՝ հակասություն ստեղծել վարչապետի ու ԱԱԾ նոր ղեկավարի միջև, Աղվան Հովսեփյանի կողմից իրավապահ համակարգի ստվերային կառավարում։ Իսկ նպատակը մեկն է՝ նոր հանցագործությամբ կանխել Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի բացահայտումը»։ Տարոն Սահակյանը հավելեց, որ եթե գլխավոր դատախազությունը, որպես հսկողություն իրականացնող մարմին, շտապ չխառնվի այս ամենին, ապա այդ քննչական խմբով պետության մեջ պետություն կառուցելով՝ հանցավոր խումբ է ձևավորվելու, որի հետևանքները կարող են անդառնալի լինել։

Նշենք, որ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործի քննությունից դժգոհ է նաև տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը։ Նա վերջերս «Առաջին լրատվական»-ին ասել էր, որ բացարձակ տեղյակ չէ, թե գործը ինչ փուլում է, քննություն գնո՞ւմ է առհասարակ, թե՞ ոչ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում