Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախատեսում է սահմանափակումներ մտցնել երկրում արագ սննդի վաճառքի հարցում:
Մասնավորապես, բրիտանական կառավարությունը մտադիր է խստացնել շաքարավազ և աղ պարունակող մթերքների մակնշման պահանջները: Այդ մասին հաղորդում է Financial Times- ը:
Միջոցառումներն ուղղված են ճարպակալությամբ տառապող բրիտանացիների թվի կրճատմանը:
Առաջարկությունների շարքում է նաև՝ պարտավորեցնել մեծ ռեստորաններին ճաշացանկի մեջ նշել ուտեստների կալորիականությունը:
Վարչապետը նաև ցանկանում է, որ կալորիականությունը նշվի նաև ալկոհոլային խմիչքների պիտակների վրա:
Ջոնսոնը սկսել է մտածել վնասակար սննդամթերքի վաճառքի սահմանափակումների մասին այն բանից հետո, երբ իմացել է, որ ավելորդ քաշը մեծացնում է կորոնավիրուսոցվ վարակվելու հավանականությունը։
Այնուամենայնիվ, նման սահմանափակումները կհանգեցնեն տնտեսական լուրջ վնասների: