Friday, 19 04 2024
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ

«Սբ․ Սոֆիան մզկիթի վերածելը նշանակում է հայտարարել, որ չենք հարգում Աթաթուրքի աշխարհիկությունը»․ Փամուք

Հայտնի թուրք գրող, գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը կրկին խոսել է Սբ․ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու թուրքական իշխանությունների որոշման մասին։

«Այա Սոֆիան (Սբ․ Սոֆիա) որպես մզկիթ վերաբացելը նշանակում է պարզորոշ կերպով ասել, որ արդեն չենք հարգում Քեմալ Աթաթուրքի հիմնած աշխարհիկությունը»,- ասել է հանրաճանաչ գրողը գերմանական «Deutsche Welle»-ին տված հարցազրույցում։

Հուլիսի 24-ին հրապարակված հարցազրույցում Փամուքը նշել է, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքը, հունական այս գլուխգործոց տաճարը թանգարանի վերածելով (1934թ․), ցանկանում էր ողջ աշխարհին ու մասնավորապես Արևմուտքին ասել, որ թուրքերն աշխարհիկ են։

«Այս որոշումը ձեզ համար ի՞նչ է նշանակում» հարցին պատասխանելիս Նոբելյան մրցանակակիր գրողն ասել է․ «Սա, պարզ ասած, նշանակում է՝ Քեմալ Աթաթուրքի աշխարհիկությունն արդեն չենք հարգում։ Ասում են՝ ցանկանում ենք պոպուլիստ լինել, պոպուլյար լինել, բոլորին ասում են, որ գոհ չեն Արևմուտքից»։

Փամուքը քննադատել է նաև Աթաթուրքի կողմից հիմնադրված գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությաբը՝ այդ քայլին դեմ չգնալու համար։

«Այա Սոֆիայի ճակատագիրը պետք է թուրք ժողովուրդը որոշի, սակայն ես էլ Թուրքիայի քաղաքացի եմ և դրան դեմ եմ, ինչպես իմ նման միլիոնավոր աշխարհիկ քաղաքացիներ։ Ցավոք, սակայն, մեր ձայնը չի լսվում»,- ասել է Փամուքը։

Վերջում Փամուքը նշել է, որ այսօր թուրքերը չեն կարող հպարտանալ միաժամանակ և՛ մուսուլման, և՛ աշխարհիկ լինելու կարողությամբ, ինչպես նախկինում։ Ըստ գրողի այժմ Թուրքիայում ոչնչացնում են այդ հպարտությունը, որը Աթաթուրքի նախագիծն էր։

Հիշեցնենք, որ մոտ 5 դար որպես Բյուզանդաիայի գլխավոր քրիստոնեական տաճար ծառայած, ապա Կոստանդնուպոլսի գրավումից հետո (1453թ) մզկիթի վերածված, իսկ 1934թ․-ից Աթաթուրքի նախաձեռնությամբ որպես թանգարան գործող Սբ․Սոֆիայի տաճարը օրեր առաջ Թուրքիայի Պետական խորհրդի, ապա նաև նախագահ Էրդողանի որոշմամբ վերածվեց մզկիթի։ Հուլիսի 24-ին Թուրքիայի նախագահի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ տեղի ունեցած ուրբաթօրյա աղոթքով (նամազ) Սբ․ Սոֆիայի տաճարը մուսուլմանների համար կրկին վերաբացվեց որպես մզկիթ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում