ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը տեղեկացրել է, որ Լիբիայում հրադադարի ռեժիմի պահպանման համար համատեղ աշխատանքներ իրականացնելու հարցում համաձայնություն է ձեռք բերվել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։
Այս մասին նա գրառում է կատարել սոցցանցում։
Ժոզեֆ Բորելը նաև նշել է, որ Չավուշօղլուի հետ համաձայնություն է ձեռք բերվել Արևելյան Միջերկրականում լարվածությունը թուլացնելու, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական խորհրդի նիստից առաջ հանդիպելու շուրջ։