Saturday, 20 04 2024
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ

Զբոսաշրջության ոլորտի համար իդեալականն այն կլինի, որ բանկերը ողջամիտ ժամկետով տրամադրեն վարկային արձակուրդներ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը տեսազանգի միջոցով քննարկում են ունեցել զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ:

Քննարկման հիմանական թեմաներն էին զբոսաշրջության ոլորտին հասցված վնասը, ոլորտում առկա խնդիրները և աջակցության հնարավոր մեխանիզմերի վերհանումը՝ ամփոփելով նաև նախորդ հանդիպումների արդյունքները:

Նախարարը տնտեսվարողներին է ներկայացրել կառավարությունում հարցի շուրջ քննարկումների ընթացքը, ներկայումս սեղանին գտնվող աջակցության գործիքների մի քանի սցենար՝ համապատասխան չափանիշներով և մեխանիզմներով: Նախարարն առաջարկել է քննարկել, թե ներկայացվածներից որոնք են ավելի նպատակահարմար և թիրախային զբոսաշրջության ոլորտին հասցված վնասները մեղմելու տեսանկյունից:

Քննարկմանը մասնակցել են զբոսաշրջության որոշ ենթաոլորտների ներկայացուցիչներ, մասնավորապես՝ կացության ապահովում, զբոսաշրջային ընկերություններ և զբոսաշրջային ուղևորափոխադրումներ ենթաոլորտներից:

Քննարկման մասնակիցներից Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, թե մասնավորապես ինչ հարցեր են քննարկել նախարարի և Զբոսաշրջության կոմիտեի նախագահի հետ։

Ըստ այդմ՝ քննարկման առարկա է եղել երկու հիմնական հարց, որի մասին տուրիզմի ոլորտի ներկայացուցիչները և անձամբ Մեխակ Ապրեսյանը բազմիցս մեզ հետ զրույցներում բարձրաձայնել են։ «Այսօր կա երկու շատ կարևոր հարց։

Առաջինը՝ ոլորտում աշխատատեղերի պահպանման խնդիրն է, մյուսը՝ վարկային պարտավորությունները։ Այսօր ոլորտում հրամանական է աշխատատեղերի պահպանության հարցը։ Հիմա աշխատողին կորցնել, մեկ շաբաթ, ամիս հետո նորն ընդունել չի լինի։ Այս ոլորտի հիմնական կապիտալը մարդկային ռեսուրսն է, որակյալ կադրերը։ Եթե մենք դա կորցնենք, կկորցնենք մեր կարողությունները։ Վերականգնումը շատ երկար ժամանակ կարող է խլել։ Մենք քննարկել ենք պետության կողմից այդ հարցով աջակցության հնարավորության հարցը։ Այսինքն՝ հնարավորության դեպքում պետությունը սուբսիդավորի ամեն 3-րդ կամ 4-րդ աշխատողի աշխատավարձը»,- ասաց Ապրեսյանը։

Քննարկման ժամանակ ոլորտի ներկայացուցիչների կողմից նաև ներկայացվել են տնտեսվարողների վարկային պարտավորությունների հետ կապված հարցերը։ Մինչ կորոնավիրուսը ոլորտն ամենածաղկունն էր, բանկային համակարգի համար՝ տնտեսվարողները՝ ամենաերանելին ու վստահելին։ Կորոնավիրուսային համավարակի այս ընթացքում իրավիճակը փոխվել է, ոլորտի տնտեսվարողները դարձել են ռիսկային ոլորտի ներկայացուցիչներ՝ եկամուտներից զուրկ։ «Այս հարցը դամոկլյան սրի նման կախված է զբոսաշրջային ոլորտի գլխին։ Ոլորտի շատ տնտեսվարողներ, չունենալով եկամուտներ, ունեն գործող վարկային պարտավորություններ։ Ամենաիդեալականն այն կլինի, որ բանկերը ողջամիտ ժամկետով տրամադրեն իրական վարկային արձակուրդներ։ Ցավոք սրտի, հիմա դա տեղի չի ունենում։ Գուցե դա շատ ծանր նստի բանկերի վրա։ Այդ դեպքում մենք առաջարկում ենք, որ պետությունը միջամտի։ Իսկ միջամտությունը այսկերպ ենք պատկերացնում՝ պետությունը մինչև մյուս տարվա ապրիլ սուբսիդավորի գործող վարկերի տոկոսները, իսկ բանկերը չպահանջեն մայր գումարները։ Դա կստացվի վարկային արձակուրդ»,- ընդգծեց Մեխակ Ապրեսյանը։

Նրա խոսքերով՝ եթե վերը նշված տարբերակները բարդություն կարող են առաջացնել, իրենք ունեն ևս մեկ տարբերակ։

Այն է՝ պետության կողմից տրամադրվեն անտոկոս կամ շատ ցածր տոկոսադրույքով երկարաժամկետ փոխառու միջոցներ՝ առնվազն մեկ տարի արտոնյալ ժամկետով։ «Այս տարբերակներն էինք քննարկում։ Կարծես թե խնդրի ընդհանուր ընկալում կա։ Մենք մեծ հույս ունենք, որ այս հարցերը լուծում կստանան»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ պետական կառույցների ներկայացուցիչների, այս դեպքում էկոնոմիկայի նախարարի և Զբոսաշրջության կոմիտեի նախագահի տրամադրվածությունն այս հարցի հետ կապված ինչպիսի՞ն է, իրենք ի՞նչ կարծիք ունեն, իրատեսական համարո՞ւմ են այս տարբերակները, Ապրեսյանը պատասխանեց՝ իրենք նկատեցին, որ խնդիրների լուծման ուղղությամբ կա ընդհանուր ընկալում։ «Հնարավոր է՝ հարցի քննարկումը շարունակվի երկուշաբթի օրը։ Մենք ամեն դեպքում մեր հույսը չենք կորցնում։

Նախարարը, կարծում եմ, կառավարությունում կքննարկի այս հարցերը։ Մեր հույսը հավատն ու վստահությունն է, որ կառավարությունում այս խնդրի շուրջ ընդհանուր մոտեցում կա, կամք կա։ Դա մեծ հույս է տալիս մեզ»,- իր խոսքն ամփոփեց Մեխակ Ապրեսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում