Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին իր հուշերում գրել է, թե ինչպես է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կիսել շոկոլադի վերջին կտորը 2007թ.-ին գերմանական Հայլիգենդամում տեղի ունեցած G8 գագաթնաժողովի ժամանակ, մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Իրար կողքի նստած նախագահները միաժամանակ ցանկացել են վերցնել ափսեի մեջ մնացած շոկոլադի վերջին կտորը: Ներկաների ուշադրության կենտրոնում հայտնված նախագահները շարունակել են լռել և լարվածորեն նայել միմյանց աչքերին:
«Մենք լարվածորեն նայում էինք իրար, ինքներս մեզ հարց տալով՝ ո՞վ է հանձնվելու, իսկ հետո հանկարծ սկսեցինք ծիծաղել՝ որոշելով, որ այս պարագայում պարտվող չի կարող լինել, և հանգիստ թողեցինք վերջին կտորը»,- հիշում է Սարկոզին:
Ֆրանսիայի նախկին նախագահի խոսքով, Պուտինը դեռ երկար ժամանակ ծիծաղում էր հիշելով տեղի ունեցած միջադեպը: