Thursday, 25 04 2024
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է

2020-ի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ծավալը նվազել է. որո՞նք են առաջատար տասնյակի չփոխվելու պատճառները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակել է 2020-ի առաջին կիսամյակի (հունվար-հունիս) 1000 խոշոր հարկատուների ցանկը, համաձայն որի՝ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից, ընդհանուր առմամբ, առաջին կիսամյակում պետական բյուջե վճարվել է ավելի քան 492 մլրդ 668 մլն դրամ. սրանից հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 412 մլրդ 606 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 80 մլրդ 62 մլն դրամ:

Մինչդեռ նկատենք, որ 2019-ի նույն ժամանակահատվածում 1000 խոշոր հարկատուների կողմից պետբյուջե էր վճարվել ավելի քան 511 միլիարդ դրամ հարկ: Այսինքն՝ այս տարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված հարկերի ծավալը նվազել է 18.4 միլիարդ դրամով կամ 3.6 տոկոսով:

Այս տարվա առաջին կիսամյակում ևս ամենաբարձր հորիզոնականներում նույն ընկերություններն են, որոնք սովորաբար տեղ են գտնում առաջին 10 կամ 20 հորիզոնականներում՝ երբեմն նահանջելով ներքև, երբեմն՝ թռիչքային բարձրանալով վերև։ Անսպասելի փոփոխություններ չկան՝ բացառությամբ «Վիվա ՄՏՍ» ընկերության, որն այս տարի զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա 37-ի փոխարեն:

Ըստ ՊԵԿ-ի հրապարակած տվյալների՝ հանրապետության խոշորագույն հարկատուն այսօրվա դրությամբ ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Տոբակո» ընկերությունն է, որն այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե է վճարել 26.3 մլրդ դրամի հարկեր՝ նախորդ տարվա նույն կիսամյակի՝ մոտ 28.3 մլրդ դրամի դիմաց։ Այդպիսով, «Գրանդ Տոբակո»-ի հարկերը նվազել են մոտ 2 մլրդ դրամով կամ 6.9%-ով։

Երկրորդ խոշորագույն հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է՝ մոտ 26 մլրդ դրամի հարկերով։ Ընկերության հարկերն ավելացել են 3.2 մլրդ դրամով կամ 13.9%-ով։

Խոշորագույն հարկատուների առաջին եռյակն այս տարվա առաջին կիսամյակում եզրափակում է հանքարդյունաբերությամբ զբաղվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն՝ 21.6 մլրդ դրամի հարկերով։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ԶՊՄԿ-ի հարկերը կրճատվել են 7.9 մլրդ դրամով կամ 26.7%-ով։ Այս անկման պատճառով ԶՊՄԿ-ն նախորդ տարվա առաջատարի դիրքից նահանջել է երկու հորիզոնականով։

Չորրորդ հորիզոնականում հանքարդյունաբերության ոլորտում գործող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն է, որն այս տարվա առաջին կիսամյակում վճարել է 12.8 մլրդ դրամի հարկեր։ Նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ, ընկերության հարկերն ավելացել են 3.6 մլրդ դրամով կամ 39.9%-ով։

Ցանկի 5-րդ հորիզոնականում այս անգամ բենզինի առևտրով զբաղվող «ՍիՓիԷս Օիլ» ՍՊԸ-ն է։ Ընկերությունը վճարել է 9.7 մլրդ դրամի հարկեր՝ 88.9%-ով կամ 4.5 մլրդ դրամով ավելին, քան 2019 թվականի առաջին կիսամյակում։

6-րդը՝ ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է, որն այս տարվա առաջին կիսամյակում վճարել է 9.6 մլրդ դրամի հարկեր՝ նախորդ տարվա նույն կիսամյակի 9.4 մլրդ դրամի դիմաց։

7-րդ տեղում բենզինի առևտրով զբաղվող «Ֆլեշ» ընկերությունն է՝ 8 մլրդ դրամի հարկերով։ «Ֆլեշի» հարկերն ավելացել են 410 մլն դրամով կամ 5.4%-ով։

8-րդը՝ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ՍՊԸ-ն է՝ 6.9 մլրդ դրամի հարկերով։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ, ընկերության հարկերն աճել են 1.8 մլրդ դրամով կամ 34 %-ով։

9-րդ խոշոր հարկատուն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն է, որը առաջին կիսամյակում պետական բյուջե է վճարել 6.9 մլրդ դրամի հարկեր՝ 857 մլն դրամով կամ 11%-ով պակաս, քան նախորդ տարվա նույն ամիսներին։

Եվ, վերջապես, այս տարվա առաջին կիսամյակի խոշորագույն հարկատուների տասնյակը եզրափակում է հեռահաղորդակցության օպերատոր «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն (ապրանքանիշը՝ Վիվա-ՄՏՍ): Ընկերությունը վճարել է մոտ 6.9 մլրդ դրամի հարկեր, որը, 2019 թվականի առաջին կիսամյակի համեմատ, եռակի աճել է։ Այս թռիչքային աճը պայմանավորված է նախորդ տարվա հարկերի ցածր ցուցանիշով, որն էլ իր բացատրությունն ունի։ Ինչպես ավելի վաղ պարզաբանել են «ՄՏՍ Հայաստան»-ից, նախկինում ընկերությունը գերավճար է ունեցել, և 2019 թվականին հաշվանցում է կատարվել։ Այսինքն՝ ըստ ընկերության, նախկինում պարտավորություններից ավելի գումար է վճարվել պետական բյուջե, որի հաշվին էլ 2019-ի հարկային պարտավորությունները նվազեցվել են։

Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց տնտեսագետ Արմեն Քթոյանի հետ:

– Պարոն Քթոյան, նախ կխնդրեմ անդրադառնաք վերոնշյալ ցուցակին` այն տեսանկյունից, թե մեր տնտեսության մեջ կառուցվածքային առումով սա ի՞նչ է նշանակում (գրեթե միշտ նույն կազմակերպություններն են առաջատարների դիրքերում՝ աննշան վայրիվերումներով), ի՞նչ հիմնավորում ունի սա:

– Դրանում արտառոց քիչ բան կա։ Հարկատուների ցանկը գլխավորում են իրենց ոլորտների առաջատարները։ Դրանք կա՛մ ենթակառուցվածքային ընկերություններ են, բնական մենաշնորհներ, որոնց ծառայություններից օգտվում է ողջ հանրապետությունը, կա՛մ խոշոր հանքահումքային ընկերություններ, կա՛մ էլ փոքր թվով խոշորագույն արտահանողներ, որոնք տիրապետում են հայաստանյան տնտեսության մասշտաբների համեմատությամբ լուրջ արտադրական հզորությունների և կարողանում են արտաքին շուկայում մրցունակ արտադրանք թողարկել։

Բնականաբար, ցանկալի է, որ առաջատարների ցանկում նոր անուններ հայտնվեն, ինչը կարտացոլի տնտեսվարող սուբյեկտների խոշորացման գործընթացի անընդհատությունը։ Դրա հիմքում, սակայն, տնտեսական մրցակցությունն է, նպաստավոր ներդրումային և գործարար միջավայրի, ինստիտուցիոնալ կայացած համակարգի առկայությունը։ Գաղտնիք չէ, որ երկար տարիներ ունեցել ենք ձևախեղված տնտեսական համակարգ, որտեղ առողջ մրցակցային հարաբերությունների մասին կարելի էր միայն երազել։ Այն պայմաններում, երբ տնտեսական գործունեությունը քվոտավորվում և կամայական կերպով կարգավորվում է ամենաբարձր քաղաքական մակարդակով, փոքր սուբյեկտների վերաճելը միջինի, իսկ միջիններից խոշորների առաջացումը խաթարվում է։ Արդյունքում տնտեսությունում կառուցվածքային կերպափոխությունների, ընկերությունների սերնդափոխության, հների հիմքի վրա նորերի առաջացման բնական գործընթացը միառժամանակ սառեցվում է։

Պարոն Քթոյան, հիշենք, որ Ազգային ժողովը հավանության է արժանացրել շահութահարկի կանխավճարների փոփոխության վերաբերյալ կառավարության առաջարկը, որի արդյունքում հարկ վճարողները հնարավորություն ստացան չվճարելու 2020 թվականի 2-րդ եռամսյակի շահութահարկի կանխավճարները: ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանն այս մասով հայտարարել է, որ, եթե օրենսդրական այս փոփոխությունը չարվեր, ապա ակնկալում էին, որ շուրջ 30-32 մլրդ եկամուտ են ունենալու շահութահարկի կանխավճարի տեսքով: Ձեր գնահատմամբ՝ հիմա սա լա՞վ, թե՞ վատ փոփոխություն էր:

– Բիզնեսի տեսանկյունից լավ փոփոխություն էր, որովհետև շահութահարկը պետք է վճարվի շահույթի ձևավորումից հետո։ Ընկերությունը ստանում է շահույթ, որն էլ հարկվում է։ Իսկ կանխավճարի պրակտիկան ենթադրում էր, որ բիզնեսը պետք է հավելյալ ռեսուրսներ առանձնացնի, մինչև շահույթի ձևավորումը վճարի պետությանը։ Սա շրջանառու միջոցների խնդիր էր ստեղծում, սահմանափակում էր տնտեսվարող սուբյեկտների գործողության ազատությունը, նաև հակասում էր բուն շահույթի հարկման տնտեսագիտական տրամաբանությանը։

Մյուս կողմից՝ պետության տեսանկյունից այս փոփոխությունը, բնականաբար, ենթադրում է որոշ եկամուտներից հրաժարում կամ ավելի ճշգրիտ ձևակերպմամբ՝ ավելի ուշ ստացում։ Այնուհանդերձ, փոփոխությունը անհրաժեշտ էր, առողջ փոփոխություն է, կարևոր ազդակ է բիզնեսի համար։

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն էլ իր հերթին օրերս ներկայացրեց 2020-ի առաջին կիսամյակի հարկային հավաքագրումները: Նա նշեց, որ համավարակի տարածման պայմաններում ՀՀ կառավարության կողմից փոփոխության էր ենթարկվել պետբյուջեի մասին օրենքով նախատեսված հարկային հավաքագրումների ցուցանիշը և սահմանվել 680.3 մլրդ դրամ։
«ՊԵԿ-ն ամբողջությամբ ապահովել է հունվար-հունիս ամիսների համար սահմանված պետբյուջեի հարկային եկամուտների 680.3 մլրդ դրամ ցուցանիշը. առաջին կիսամյակի ցուցանիշը չի թերակատարվել»,- հայտնեց նա:

Այս համատեքստում նկատենք, որ այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4.6 %-ով կամ 33.1 մլրդ դրամով։ Ձեր դիտարկմամբ՝ ճգնաժամային այս պայմաններում որքանո՞վ է դժվար եղել այս հավաքագրումը, բիզնեսի հատկապես ո՞ր ոլորտներն են առավել տուժել, թե՞ հարկային մուտքերի հիմնական մասնաբաժինն ապահովել են խոշոր հարկատուները:

– Կարծում եմ՝ տեղին չէ համարելը, որ բիզնեսը շատ կամ քիչ տուժում է հարկումից։ Հարկումն անհրաժեշտություն է, այն կարելի է ասել՝ անխուսափելի գործընթաց է և բխում է բիզնեսի արձանագրած արդյունքներից։ Այն ընկերությունները, որոնք առավել մեծ չափով են տուժել համավարակից, ստացել են պակաս արդյունքներ, դրան համապատասխան էլ հարկվել են։ Դիտարկենք, օրինակ, շահութահարկը։ Այն նույն դրույքաչափով կիրառվում է շահույթի մեծ կամ փոքր արժեքների նկատմամբ։ Շատ շահույթ ստացած ընկերությունները բացարձակ մեծությամբ շատ հարկ են վճարել, իսկ շահույթի նվազում արձանագրած տնտեսվարող սուբյեկտները համապատասխանաբար նվազեցրել են նաև շահութահարկի վճարումը։ Նույնը կարելի է ասել նաև մյուս հարկատեսակների պարագայում։

Այդուհանդերձ, եթե ընդհանրական խոսենք, ապա այս տարվա առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի կառուցվածքում ուղղակի հարկերի (շահութահարկ և եկամտային հարկ) տեսակարար կշիռը փոքր-ինչ նվազել է՝ 42%-ից հասնելով 38,2%-ի։ Սա նշանակում է, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ավելի քիչ եկամուտ և շահույթ է գեներացվել, քան նախորդ տարի, ինչը հասկանալի ու տրամաբանական է։ Այս առումով, կարելի է արձանագրել, որ վճարվող հարկերի ավելի մեծ նվազում են արձանագրել այն տնտեսվարողները, որոնք ավելի շատ ուղղակի հարկ են գեներացրել, քան ավելացված արժեքի հարկ կամ ակցիզային հարկ։

– Իսկ ի՞նչ եք կարծում՝ տնտեսական օլիգարխիկ կառուցակարգերի, մենաշնորհների փլուզման և իրապես ազատ մրցակցության մասին կարելի՞ է արդեն խոսել, թե՞ դեռևս շարունակում են առկա լինել մոնոպոլային ոլորտներ:

– Հայաստանյան օրենսդրությամբ արգելվում է ոչ թե մենաշնորհի կամ գերիշխող դիրք ունեցող սուբյեկտի գոյությունն ընդհանրապես, այլ նրա կողմից զբաղեցրած դիրքի չարաշահումը։ Պետք է նկատի ունենանք, որ եթե ակնկալում ենք բիզնեսի խոշորացում արտաքին շուկաներում արդյունավետ պայքար մղելու համար, ապա այդ նույն բիզնեսները հայաստանյան շուկայի մասշտաբներում կարող են գերիշխող կամ նույնիսկ մենաշնորհային համարվեն։ Ըստ այդմ, մեր տնտեսության խնդիրը տնտեսական մրցակցության արդյունավետ պաշտպանությունն է, անառողջ հակամրցակցային երևույթների կանխարգելումը։

Բացի դրանից՝ պետք է տարբերել օլիգարխիկ կառուցակարգերի փլուզումը մենաշնորհների փլուզումից։ Մենաշնորհային կամ գերիշխող դիրք զբաղեցնող ընկերությունը կարող է որևէ օլիգարխիկ դրսևորում չունենալ։ Օլիգարխիկ բիզնես կազմավորումների դեմ պայքարի ականատես հիմա էլ կարող ենք լինել։ Կառավարությունը իր գործողություններով ի ցույց է դնում բիզնեսի և քաղաքականության կամ պետական կառավարման հստակ տարանջատման հանձնառությունը։

Ինչ վերաբերում է առանձին ոլորտներում դեռևս պահպանվող տնտեսական մենաշնորհներին կամ գերիշխող դիրք զբաղեցնող սուբյեկտների առկայությանը, ապա, բնականաբար, մրցակցության խթանումն այդտեղ խիստ կարևոր է և կարծում եմ՝ արդեն իսկ մրցակցային միջավայրի ազատականացման ուղղությամբ կարևոր քայլեր արվել են։ Պետք է, սակայն, նկատի ունենալ, որ մրցակցային միջավայրի ազատականացումը դեռևս չի նշանակում, որ հաջորդ պահին ոլորտում խաղացողների թիվը կավելանա։ Կամայական ոլորտ մտնելն ունի իր գինը՝ ներդրումների տեսքով։ Կան ոլորտներ, որոնք նախկինում եղել են ոչ մրցակցային (օրինակ՝ վառելիքի ներմուծումը և իրացումը), հիմա շուկայում արհեստական խոչընդոտները վերացված են, սակայն շուկա մտնելը չափազանց դժվար է՝ մուտքի բարձր գնի (նշանակալի ներդրումներ կատարելու անհրաժեշտության) պատճառով։ Կամ էլ՝ ակնկալվող եկամտաբերությունը ցածր է, և մեծ ներդրումներ կատարելու, շուկա մտնելու, մրցակցային պայքար ծավալելու նպատակահարմարությունը բացակայում է։ Սրանք բոլորը խնդիրներ են, որոնք վերաբերում են մրցակցային միջավայրի հետագա առողջացմանը, այստեղ լուրջ անելիք ունի բնականաբար ՏՄՊՊՀ-ն, բացի դրանից՝ անհրաժեշտ է նաև ժամանակ։

Ուշագրավ էր, որ հանրությանը հայտնի մի շարք խոշոր սեփականատերեր 1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում չկային. օրինակ՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգը», բայց ցանկում կային նաև տրոհված բիզնեսներ: Սա հնարավոր ստվերի վերաբերյալ կասկածելու առիթներ տալի՞ս է:

– Հարկերից խուսափելու համար բիզնեսի տրոհման մասին կարելի է խոսել այն դեպքում, եթե տրոհման արդյունքում առաջացող սուբյեկտները գործում են հարկային այլ ռեժիմի պայմաններում, քան կլիներ միասին հանդես գալու պարագայում։ Կոնկրետ Սամվել Ալեքսանյանի օրինակով եթե խոսենք, ապա ցանկի վերին հորիզոնականներում կան իր կամ իր ընտանիքի անվան հետ կապված ընկերություններ (օրինակ՝ «Սիթի»-ն 16-րդն է՝ 4,0 մլրդ դրամ հարկի վճարմամբ, «ԱԼԵՔՍ ԷՆԴ ՀՈԼԴԻՆԳ»-ը՝ 22-րդը՝ 2,9 մլրդ դրամով, «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ»-ը 27-րդն է՝ 2,5 մլրդ դրամով և այլն)։ Հետևաբար՝ ցանկը հարկերից խուսափելու համար բիզնեսի տրոհման մասով պնդումների համար հիմքեր չի տալիս։ Սակայն դա չի նշանակում, որ տնտեսվարող սուբյեկտները, հատկապես խոշորները, չեն կիրառում հարկերի օպտիմալացման սխեմաներ, կամ էլ դժվար է համարել, որ ստվերի դեմ պայքարն ավարտված է լիակատար հաղթանակով։ Ստվերի դեմ պայքարն անընդհատ, բարդ, որոշ առումներով՝ նուրբ աշխատանք է։ Իսկ ներկայի համար կարող ենք արձանագրել, որ նախկինի նման ստվերի ակնառու դրսևորումներ հիմա գրեթե չկան, ինչը բիզնեսից քաղաքական իշխանության տարանջատման կարևոր արդյունք է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում