Friday, 29 03 2024
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ

Սադրում են ու մեղքը բարդում հայերի վրա. Կարախանյանը Մոսկվայում տեղի ունեցածի մանրամասներն է ներկայացնում

«Գիշերվանից ակտիվ աշխատում ենք։ Իրավիճակն այսպես է՝ ադրբեջանցիները սադրում են, ապա ամբողջ պատասխանատվությունը բարդում հայերի վրա։ Իրենք նշում են մեր կազմակերպության անունը, իբրև թե մեր տղաներն են ծեծուջարդ իրականացնում, բայց իրականությունը բոլորովին այլ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի նախագահ Սմբատ Կարախանյանը՝ շեշտելով, որ հայերի գործողությունները զուտ պաշտպանական բնույթի են։

Շարունակելով՝ մեր զրուցակիցն ասաց. «Մեր գործունեության իմաստը հետևյալն է. կազմակերպում ենք անվճար իրավաբանական, եթե անհրաժեշտ է՝ խորհրդատվական ծառայություններ հայազգի սովորական մարդկանց, գործարարների համար։ Այդ ամենն անում ենք առանց ավելորդ աղմուկի, PR-ի։ Հիմա կարող եմ վստահ ասել, որ Ռուսաստանի ամենավերին իշխանությունների կողմից հրահանգ է իջեցվել բոլոր ուժայիններին, որ համագործակցեն հասարակական կազմակերպությունների՝ մասնավորապես մեզ հետ։ Անընդհատ կապի մեջ ենք դեսպանատան, դեսպանի հետ։ Կան սադրիչ ադրբեջանական խմբավորումներ, որ գործողություններ են անում ու փորձում գցել մեզ վրա։ Դա  ներկայացրել ենք ուժայիններին, ընդունեցին  ստեղծված վիճակը, համագործակցությունը մեզ հետ շարունակվում է։ Մեր խնդիրը առաջին հերթին  պաշտպանելն է Food city-ի և «Твой дом»-ի  աշխատակիցների, այսինքն՝ վարձով տարածք զբաղեցնողների իրավունքները։ Գիտեք՝ Աղալարովը («Твой дом»-ի  սեփականատերը-խմբ.) հայտարարել է, որ այնտեղ պետք է հայկական ապրանք առհասարակ չլինի, հայկական դրոշները հանել ու դուրս են շպրտել, թիկնապահները մոտեցել փոխանցել են նրա հայտարարությունը, ու սկսվել են հայտնի իրադարձությունները։ Մի քանի հոգի նույնիսկ ոստիկանություն է  հաղորդում ներկայացրել, որ այդ առևտրի կենտրոնի տերերն իրենց անօրինական պահանջներ են ներկայացնում, մոտ 30 ձեռներեցի մասին է խոսքը։ Նրանք այսօրվա դրությամբ առայժմ բարոյական վնաս են կրում, ֆինանսական խնդիր առայժմ չկա։ Նրանց հետ թե՛ դեսպանատունը և թե՛ հասարակական կազմակերպությունները  հանդիպում են, ու փորձում ենք խնդիրը կարգավորել»։

Սմբատ Կարախանյանը կոչ արեց տուժածներին դիմել իրենց՝ «Միաբանություն» կենտրոնին, կամ դեսպանատանը. «Պատրաստ ենք անվճար իրավաբանական օգնություն տրամադրել, նաև կփորձենք խնդիրը կարգավորել։ Այստեղ կա Ադրբեջանի ինքնավար հասարակական կազմակերպություն, իրենց հետ ևս կապի մեջ ենք, բայց չգիտենք, թե ինչքանով արդյունք կտա այդ ամենը։ Գիտենք, որ Կիևում է շատ լարված վիճակ, ռեստորան են վառել։ Այստեղ էլ զգուշացրել ենք, որ մարդիկ հնարավորինս զգույշ լինեն ու անհրաժեշտության դեպքում դիմեն մեզ,  մոտ 40 րոպեում տեղ կհասնենք։

Լոկալ դեպքեր են տեղի ունենում, աշխատում ենք ինֆորմացիոն կարգով կոորդինացնել, որպեսզի շատ ավելի չթեժանա։ Կան սադրիչ գործողություններ ադրբեջանցիների ու թուրքերի կողմից՝ միասնական ճակատով են գործում։ Ասում են՝ իբր հայերն են հարձակվել, իրենք պաշտպանվում են, այնինչ տրամագծորեն հակառակ վիճակն է։ Եղել է ծեծ, բայց ոչ ոքի արյունլվիկ չեն արել։ Գուցե երիտասարդները ինչ-որ գործողություններ են արել, բայց զուտ պաշտպանողական տեսակետից, ամեն ինչ Ռուսաստանի իրավապահների ուշադրության կենտրոնում է։ Եթե անօրինական որևէ գործողություն իրականացնեինք, այսօրվա դրությամբ կլինեին ձերբակալվածներ»։

Մեր զրուցակիցը հայտնեց, որ հայերի շրջանում ձերբակալվածներ առ այս պահը չկան, ադրբեջանցիների կողմից կան բերման ենթարկվածներ. «Ադրբեջանցիները հղում են անում մեզ, ասում են՝ «Միաբանության» «գրոհայինները» իբր իմ թելադրանքով ինչ-որ գործողություններ են անում, բայց դա իրականությանը չի համապատասխանում։ Նրանք չկարողացան դա փաստերով ապացուցել։ Իրենք ամեն ինչի ընդունակ են, ամեն տեսակ կեղտոտ բաներ իրականացնում են։ Շատ միահամուռ աշխատում ենք դեսպանատան հետ միասին, կարող եմ ասել, որ գուցե շատ հարցերում լավ չէին աշխատում, բայց այս հարցում բարձունքի վրա գտնվեցին։ Այսօր նորից հանդիպումներ կլինեն, ու կհասկանանք մեր հետագա անելիքները։ Հարցն այն է, որ այստեղ մեծ քանակությամբ հայ ու ադրբեջանցի երիտասարդություն կա։ Ասում էին՝ իբր այդ երիտասարդները ուզում էին գնալ պատերազմական գործողությունների մասնակցելու։ Իրենք հավաքներ էին կազմակերպում Ադրբեջանի դեսպանատան մոտ, ուզում էին գային մեր դեսպանատան դիմաց պիկետ անեին, բայց Մոսկվայի իշխանությունները մեզ տեղեկացրին, ես էլ ասացի՝ եթե այդպես է, մենք էլ խաղաղ  ցույց կանենք։ Բայց Մոսկվայի իրավապահները դա թույլ չտվեցին, հիմա էլ այս վիճակն առաջացավ։

Մենք դեմ չենք կամքի արտահայտմանը, մենք ավելի շատ մարդ կարող ենք ոտքի կանգնեցնել։ Մեր առաջարկն էր, սակայն, երկխոսության միջոցով իրար լսելը՝ փողոցում խժդժություններ անելու փոխարեն, ինչպես դա անում են եվրոպական երկրներում, Մոլդովայում։ Մենք հակված ենք հանգիստ խոսել, եթե հարցեր ունեն՝ կպատասխանենք այդ հարցերին։ Բայց պարոն Բյուլբյուլօղլին (Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը- խմբ.) լարեց այդ երիտասարդներին՝ ասելով, թե հայերը զավթիչներ են, բերում էր ՄԱԿ-ի բանաձևի հիմնավորումները… հիմա քանի որ այդ պատերազմ չգնացած երիտասարդները պետք է իրենց էներգիան պարպեն՝ նման գործողություններ են իրականացնում»։

Սմբատ Կարախանյանի խոսքով՝ իրենք կապ են պահում նաև ադրբեջանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, սակայն այնտեղից պնդում են, որ իրավիճակը կարող է իրենց վերահսկողությունից դուրս գալ. «Հիմա չգիտեմ՝ գուցե իրենք հրահրեն, հետո ասեն՝ մենք չենք, կան վերահսկողությունից դուրս եկած ագրեսիվ խմբեր, որոնք պետք է գնային պատերազմ՝ չգնացին։ Ասել ենք՝ չենք նեղանում իրարից, եթե գործողություններ լինեն, շատ կոշտ հակահարված կհասցնեն։  Մինչև իրավապահների գալը կարող են  դեպքեր տեղի ունենալ։ Մենք այդ ամենի մասին իրենց  զգուշացրել ենք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում