Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Հայաստանի համարձակ որոշում. Արցախի հետ ռազմաքաղաքական պայմանագիր

Հայաստանի ոստիկանապետը հուլիսի 24-ին ընդունել է Արցախի ոստիկանապետին, ստորագրվել է գործակցության հուշագիր: Այդ ընթացիկ տեղեկատվությունը հատկանշական է հնչում նախօրեին վարչապետ Փաշինյանի ելույթի ֆոնին, որը վերաբերում էր Տավուշում Հայաստանի հուլիսյան հաղթանակին, և որի շրջանակում վարչապետ Փաշինյանը խոսում էր Հայաստանի և Արցախի միասնական անվտանգային համակարգը առավել ամրապնդելու, նաև Հայաստան-Արցախ սերտ գործակցությանը նոր բովանդակություն հաղորդելու անհրաժեշտության մասին:

Այդ համատեքստում հիշարժան է դեռևս 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ԵԱՀԿ դեսպանների հետ Սերժ Սարգսյանի հանդիպումն ու հայտարարությունների շարքում մեկը, թե հանձնարարել է արտգործնախարարությանը պատրաստել Արցախի հետ ռազմաքաղաքական գործակցության պայմանագիր: Հետագա իրադարձություններում պայմանագիրը մոռացվեց, իսկ լրագրողների հարցերին սովորաբար պատասխանում էին, թե այն ուր որ է պատրաստ կլինի ամբողջապես: Անկասկած էր, սակայն, որ այդ հայտարարությունը Սերժ Սարգսյանն արել էր պահի թելադրանքով, իսկ հետագայում դարձյալ իրավիճակի թելադրանքով համարել էր դրա շարունակությունը ոչ նպատակահարմար: Այստեղ թերևս պատճառն այն էր, որ Սարգսյանը, ունենալով ներքին լեգիտիմության խնդիրներ, անկարող էր ստանձնել այնպիսի քայլերի պատասխանատվություն, որը ամրություն էր պահանջելու դրանք միջազգային ասպարեզում հաստատելու համար:

Նիկոլ Փաշինյանը տավուշյան իրողություններին հաջորդած ելույթում արձանագրեց, որ հուլիսյան հաղթանակը ամրացրել է Հայաստանի դիրքերը: Խոսքը ոչ միայն ռազմական դիրքերի մասին էր: Ըստ այդմ, հարց է ծագում՝  նոր դիրքում Հայաստանը կարո՞ղ է համարձակ որոշումներ կայացնել Արցախի հետ գործակցության բովանդակային իմաստով էական առաջընթացի համար: Չէ՞ որ թե՛ հանրային լեգիտիմությունը, թե՛ նաև Տավուշում ռազմական հաջողությունը Փաշինյանին տալիս են դիվանագիտական ասպարեզում համարձակ քայլերի հնարավորություն: Առավել ևս, երբ ակնառու է, որ արցախյան խաղաղ գործընթացը հանգել է մի զրոյական կետի, որից այն կողմ պետք է շարունակվի այլ բան:

Ըստ այդմ՝ խնդիրը այն է, թե ո՞վ պետք է ձևավորի այն գերակա, այսպես ասած՝ տրենդային միջավայրը, դեպի որը պետք է շարունակվի գործընթացը այդ զրոյական կետից: Արցախի հետ Հայաստանի հարաբերության իրավապայմանագրային նոր մակարդակն այս դեպքում դառնում է էական՝ զրոյական կետում նոր իրողություններ ձևավորելու և ռազմավարական նպատակները արդեն դրանց վրա կառուցելու համար:

Երևանը հայտարարել է Արցախի սուբյեկտության բարձրացման քաղաքականության, ռազմավարության մասին: Այդ սուբյեկտությունը հնարավոր չի լինի բարձրացնել այլ շրջանակում, եթե այն էապես չի բարձրանում Հայաստան-Արցախ ձևաչափում: Միաժամանակ, դրա միջոցով Հայաստանը կարող է ստանալ արտաքին միջավայրում Արցախի սուբյեկտության առաջմղման նոր գործիքներ, որոնք ոչ միայն ավելորդ չեն լինի, այլև կարող են մեծ անհրաժեշտություն լինել նոր աշխարհակարգի ձևավորման լայն շրջափուլում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում