Փյունիկը» Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2020/21 մրցաշրջանի տնային խաղերը կանցկացնի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ակումբը նոր մրցաշրջանի համար նախատեսել է մի շարք նորարարություններ, կապված խաղային օրվա հետ:
Նոր մրցաշրջանից կգործարկվի աբոնեմենտային և տոմսային նոր ծրագիր
Խաղերից առաջ մարզադաշտի տարածքում կկազմակերպվեն ֆան-զոներ
Կտեղադրվեն fan-shop-ի տաղավարներ:
Մարզադաշտի տարածքում կբացվեն արագ սննդի կետեր: