«Եթե դիտարկենք կոնկրետ այդ «Food City» և մնացած առևտրային ցանցերի հետ կապված պատմությունները, այստեղ, իհարկե, որոշակիորեն նաև մասնավոր հատվածի վերաբերմունք կա։ Բայց ակնհայտ է, որ սա կարծես թե պարունակում է նաև խտրականության տարրեր, և դա էր պատճառը, որ նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իր գործընկերներին այս մասով սանուցեց։ Ասեմ ավելին, ես էլ փորձել եմ ԵԱՏՄ-ի տնտեսական հանձնաժողովի անդամների հետ այս հարցի մասով քննարկեմ։ Ակնհայտ է, որ ինչ-որ ներկա պահին դրվագային լուծումներ կան, բայց խորքային խնդիրների և ինստիտուցիոնալ լուծումների համար մենք պետք է պատրաստ լինենք, որ նման կարգի մոտեցումների դեպքում շատ կոշտ արձագանք լինի, և եթե դրանք պարունակում են հակամրցակցային տարրեր, ապա դրանք պետք է իսպառ բացառվեն», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ անդրադառնալով օրերս ՌԴ-ում հայկական ծիրանի շուրջ ստեղծված խնդրիր, որը դեռ իրավական կարգավորում չի ստացել։