«Ցանկացած երկրում երկու այլ համայնքների միջև բախումները միանշանակ բացասական են և պետք է դատապարտվեն և օր առաջ կանխվեն։ Այն կոնֆլիկտը, որն ունեն Հայաստանը և Ադրբեջանը, չպետք է արտացոլվի այլ երկրներում ապրող այդ համայնքների ներկայացուցիչների վրա։ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերը դատապարտելի են»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը։ Պատգամավորի խոսքով՝ թե՛ Մոսկվայի իշխանությունը, թե՛ այն երկրների իշխանությունները, որտեղ նման անկարգություններ են լինում, պետք է օր առաջ արձագանքեն և դատապարտեն, կանխեն նման զարգացումները։