Saturday, 20 04 2024
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն

Ծառուկյանին կարելի է ցանկացած պահի զրկել պատգամավորական մանդատից, բայց կառավարող ուժի մեջ բացակայել է քաղաքական կամքը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտման հիմքով վարույթ է հարուցել: Վարույթ հարուցելու համար առիթ է հանդիսացել 2020 թվականի հունիսի 23-ի «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության ընդհանուր ժողովի արձանագրությունը, որը ստորագրվել է Գագիկ Կոլյայի Ծառուկյանի կողմից, որով որոշվել է դադարեցնել ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի լիազորությունները և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Արայիկ Կեսոյանին:

Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Նույն հոդվածի 17-րդ մասի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի կողմից սույն հոդվածով նախատեսված անհամատեղելիության պահանջները խախտելը նրա լիազորությունների դադարեցման կամ նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմք է:

Հիշեցնենք, որ 2019 թվականին «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ ի դեմս գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի, դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ապրիլի 19-ին «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում և դրանից դուրս լրագրողների հետ շփումներում հնչեցրած հայտարարությունների հետ կապված քրեական հետապնդում հարուցելու և ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցով՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը։  Գլխավոր դատախազությունը դիմումը ուղարկեց Հատուկ քննչական ծառայություն, սակայն կարճ քննությունից հետո ՀՔԾ-ն որոշում կայացրեց հանցակազմի բացակայության հիմքով կարճել Ծառուկյանին մանդատից զրկելու վերաբերյալ գործը։

Ուշագրավ է, սակայն, որ այս դեպքում,  ի տարբերություն ՀՔԾ-ի, ԿԿՀ-ն համարել է, որ անհամատեղելիություն կա Ծառուկյանի կողմից ձեռնարկատիրությամբ զբաղվելու և պատգամավորական մանդատ ունենալու միջև։

«Առաջին լրատվական»-ը թեմայի շուրջ մի քանի հարց ուղղեց «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար  Սուրեն Սահակյանին։

Պարոն Սահակյան, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտման հիմքով վարույթ է հարուցել այն հիմքով, որ Ծառուկյանը մասնակցել է իր սեփականություն հանդիսացող ձեռնարկությունների կառավարման գործին։ Արդյոք սա նորությո՞ւն էր։ Հնարավոր չէ՞ր ավելի վաղ նման վարույթ հարուցել, թե՞ վերջին քաղաքական զարգացումները նպաստեցին նման վարութ հարուցելուն։

– Մեր երկրում բոլորը գիտեն, որ Գագիկ Ծառուկյանը զբաղվում է ձեռնարկատիրությամբ։ Բոլորը։ Նույնիսկ եթե նա թղթերով կառավարումը հանձնել է հավատարմագրային կառավարման, միևնույն է՝ նա կարգադրիչ գործողություններ է իրականացնում կամ հանդիպում տարբեր ներդրողների հետ ու ներկայանում որպես այդ ձեռնարկությունների սեփականատեր, ինչը, ըստ օրենքի, նույնպես ձեռնարկատիրական գործունեություն է համարվում։ Այս իրողությունների մասին համարյա ամենօրյա ռեժիմով հաղորդումներ ու ռեպորտաժներ են ցուցադրվում նրան պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությամբ։ Երբ մենք դիմեցինք ԱԺ նախագահին՝ իր լիազորությունների շրջանակներում և որպես «Իմ քայլը» խմբակցության անդամ համապատասխան գործընթաց հարուցելու, նա դրա փոխարեն բաց նամակ գրեց Ծառուկյանին՝ բացատություններ խնդրելով։ Գագիկ Ծառուկյանը պատասխան գրությամբ հայտնեց, որ կառավարումը հանձնել է հավատարմագրային կառավարիչների։ ԱԺ-ն, ՀՔԾ-ն, ՀՀ գլխավոր դատախազությունը,  առաջին ատյանի դատարանը այնուհետև հիմք են ընդունել այդ պատասխանը և հրաժարվել են գործ հարուցել՝ պարզելու, թե ո՞րն է ի վերջո իրականությունը։

Երբ մենք հանձնեցինք այդ դիմումները, և դա լայն հանրությանը հասու դարձավ, մեզ հետ կապ հաստատեցին անհատներ, որոնք հուշում էին, թե ինչպես կարելի է այդ ամենը ջրի երես հանել, թե ինչպես, որ ժամերին է նա այցելում այդ ձեռնարկություններ և փաստացի կառավարչական, կարգադրիչ ու ներկայացուցչական ֆունկցիա իրականացնում։ Եթե գործն, ի վերջո, հարուցվեր, ապա շատ կարճ ժամանակում այդ ամենը հասու կդառնար նաև իրավապահ համակարգին, որն, ի դեպ, ինչպես նշեցի նախորդիվ, դրա մասին առանց այդ էլ գիտեր։ Այստեղ բացակայել է քաղաքական կամքը կառավարող ուժի մեջ, և, ըստ իս, դեռևս կախյալ իրավապահ ու դատական համակարգերը որսացել են այդ կամքի բացակայությունը ու հրաժարվել տեսնել այն, ինչ կառավարող ուժն էլ «չի տեսել»։

Կարո՞ղ ենք ակնկալել, որ այս վարույթը կհանգեցնի Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթացի։

– Դա կարելի է ցանկացած պահի անել։ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով դրա ձևն էլ կա՝ ստեղծվում է էթիկայի հանձնաժողով, որը քննում է պատգամավորի՝ ձեռնարկատիրությամբ զբաղվելու գործը, եզրակացություն տալիս ԱԺ խորհրդին, որն էլ այդ եզրակացության հիմքով դիմում է ՍԴ։ Ընդ որում, կարևոր է, որ դա տեղի ունենա հենց ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստով, այլ ոչ թե քրեական գործերով, որոնցով պատգամավորը զրկվեց անձեռնմխելիությունից։ Այսինքն՝ մի դեպքում ուղերձն այն է, որ ձեռնարկատիրությամբ զբաղվող պատգամավորը տեղ չունի ԱԺ-ում, մյուսում՝ քրեական հանցագործը տեղ չունի ԱԺ-ում։ Ես երկուսի հետ էլ համաձայն եմ, բայց երբ ուղերձը միայն ընտրակաշառքին է վերաբերում, չի հնչում այն հստակ ուղերձը, որ պետք է ի սկզբանե հնչեր՝ բիզնեսը քաղաքականությունից պետք է տարանջատված լինի, դա ստվերվում է մի տեսակ։

Ժամանակին Դուք ևս նման գործընթաց էիք նախաձեռնել, սակայն Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվեց քրեական գործ հարուցել Ծառուկյանի նկատմամբ։ Հիմա արդեն ԿԿՀն է վարույթ հարուցում նույն հիմքով։ Ինչպե՞ս է ստացվում, որ իրավապահ կառույցը հանցակազմ չի տեսնում պատգամավորի գործողություններում, իսկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեսնում է։

– Ընթացակարգային առումով գործ չի էլ հարուցվել, որ իրավապահ համակարգը տեսներ կամ չտեսներ ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստերը։ Եթե գործը հարուցվեր, ապա մեծ հավանականությամբ կտեսնեին։ Կարծում եմ՝ հենց դա էլ ընկած է եղել գործ չհարուցելու որոշման տակ։ Այժմ մենք հայց ենք ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ վիճարկելով բոլո՛ր այդպիսի որոշումները՝ թե՛ ՀՔԾ-ինը, թե՛ Գլխավոր դատախազության որոշումը, թե՛ առաջին ատյանի որոշումը։ Եթե մեր հայցն ամբողջ ծավալով բավարարվի, ապա ինքնաբերաբար գործը հարուցվելու է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում