Thursday, 18 04 2024
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել

Եթե «բարձրյալը»՝ ՌԴ ղեկավարը, ցանկանա, Մոսկվայում իրավիճակը մի քանի ժամում կհանդարտվի

Նախօրեին հայտնի է դարձել, որ ադրբեջանցու պատկանող հերթական մոսկովյան շուկայից հանել են հայկական ապրանքներն ու արգելել վաճառքը: Բացի այդ, համացանցում տեսանյութեր են տարածվում, թե ինչպես են ադրբեջանցիները կանգնեցնում հայկական համարանիշներով մեքենաները, դրանք ջարդուխուրդ անում, հարձակվում հայերի վրա և այդպիսով ծեծկռտուք հրահրում։

https://www.1in.am/assets/uploads/2020/06/00-1435.jpg

Մոսկվայում բնակվող հայազգի իրավապաշտպան, փորձագետ Արբակ Խաչատրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ասաց՝ եթե լուրջ գործողություններ չձեռնարկվեն, իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ. «Այնպես չէ, որ այս քաոսը կանխատեսելի չէր, բայց կանգնեցնելն էլ մեծ դժվարություն չի ներկայացնում։ Պարզ է, որ կան կազմակերպիչներ՝ թե՛ Ադրբեջանում և թե՛ Մոսկվայում, բոլորը թալանչի միլիարդատերեր են՝ նախագահ, նրա տիկինը, ընկերուհին, Մոսկվայի առևտրի կենտրոնի ղեկավարները։ Տեսա՞ք ԱՄՆ-ում ինչ կատարվեց մի սևամորթի սպանության հետևանքով, էմոցիաները մշտապես թելադրել են քաղաքական իրավիճակները, ու բացառված չէ, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս գա նաև ազգամիջյան այսպիսի խնդրի դեպքում»։

Մեր զրուցակիցն ընդգծեց. «Կյանքն ու պատմությունը ցույց են տվել, որ կրթված ազգերը, մշակույթ ունեցող ազգերը երբեք նման քայլերի չեն գնում, ցույց կազմակերպելը մի բան է, նման քաոս ստեղծելը՝ բոլորովին այլ։ Ես ինչո՞ւ եմ ասում, որ Հայաստանը պետք է աշխատի իր մշակույթի, քաղաքակրթության վրա։ Դա է մյուս պետություններից տարբերվելու միակ ճանապարհը»։

Արբակ Խաչատրյանի խոսքով՝ Մոսկվայում այսօր չպետք է ձերբակալվեն միայն նման խառնաշփոթ ստեղծող ադրբեջանցի հասարակ քաղաքացիները, այլ այն անձինք, ովքեր կազմակերպել են դա: «Նկատի ունեմ առևտրի կենտրոնների ղեկավարներին, որոնք ամեն տեղ հայտարարում են, որ Ռուսաստանի նախագահի ընկերն են։ Սա մի քանի ժամում բացահայտելու դեպք էր։ Միայն Պուտինի խոսքով մի քանի տարի առաջ վրացիների վրա հարձակում եղավ, նույնիսկ վրաց երեխաներին դպրոցներից հանում էին։ Եթե «բարձրյալի»՝ ՌԴ նախագահի մեջ ցանկություն լիներ, իրավիճակը սրան չէր հասնի կամ էլ շատ արագ կավարտվեր։ Եթե նա ասի՝ մի քանի ժամում հարցը կփակվի ու կհանդարտվի։ Մոսկվայում առանց նրա իմացության, թողտվության ոչինչ չի լինում։ Հիմա ես որ տեսնում եմ, թե դիմակների գործով ինչ լավ են աշխատում Հայաստանում, ակամայից ցանկանում եմ, որ ադրբեջանցիների դեմ այդպես աշխատեն Մոսկվայի իրավապահները։ Այդ դեպքում ամեն հարց արդեն կարգավորված կլիներ»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում