«Ճիշտն ասած, շատ հետաքրքիր գործողություն տեղի ունեցավ երեկ։ Եվ կարծում եմ՝ ԲՀԿ-ի, ինչպես նաև Գագիկ Ծառուկյանի հետ կապված վերջին իրադարձություններից հետո, ինչպես նաև այն թղթերի հետ կապված, որոնք ստորագրել էին պատգամավորները, որոնք հանրությանը հայտնի դարձան և մեծ աղմուկ եղավ դրանց շուրջ, բազմաթիվ քննարկումներ, և իհարկե ոչ դրական լույսի տակ եղան այդ քննարկումները։ Կարծում եմ, որ պարոն Բագրատյանի այս քայլը շատ կարևոր էր, և այս քայլով պարոն Բագրատյանը պահեց իր բարոյական նկարագիրը» , – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ նախագահին ուղղված իր գրությամբ տեղեկացրել է, որ ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով՝ դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: