Երևանի «Արարատի» միանգամից 14 ֆուտբոլիստներ հեռացել են ակումբից։
«Տեղեկացնում ենք, որ ՖԱ «Արարատի» մի շարք ֆուտբոլիստների պայմանագրերի ժամկետներն ավարտվել են:
Ակումբը լքել են Կոելո Վիեյրա Վիկտոր Հուգոն, Սանտոս Դաս Նևես Խամեսը, Իգոր Գաբրիել Ագուիարը, Ռաֆայել Էնրիկեն, Պավել Ստեպանեցը, Դավիդ Դավիդյանը, Թոմաս Ֆիբելը, Դմիտրի Ռիժովը,Զուրաբի Արզիանին, Արունա Լուկմանը, Օսենի Գանիյու Բոլաջին, Վեսլեն Ժունիորը, Կոնստանին Մորոզովը և Դենիս Դեդեչկոն»,- հայտնում է երևանյան թիմի մամուլի ծառայությունը: