«Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել 34-ամյա ռուս հարձակվող Անտոն Կոբյալկոյի հետ։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Արարատ-Արմենիան»։
Մինչև Հայաստան տեղափոխվելը Կոբյալկոն հանդես է եկել ռուսական «Նովոկուզնեցկ», «ԿամԱԶ», «Ուրալ», «Օրենբուրգ», ԲՄԱ Խաբարովսկ և «Բալթիկա» ակումբներում։