Thursday, 28 03 2024
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ

Տավուշում բանակի հաղթանակը պարտավոր ենք վերածել արտաքին քաղաքական կապիտալի՝ դիվանագիտական ճակատում

Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ գնալով ռազմական արկածախնդրության՝ Ադրբեջանը արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը վերադարձրել է 2016թ. ապրիլյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակին:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց. «Դա չափազանց կարևոր, սկզբունքային հայտարարություն էր պաշտոնական Երևանի կողմից, որն իր մեջ ըստ էության պարունակում է բազմաթիվ ուղերձներ»:

Նրա խոսքով՝ այդ հայտարարության ամենակարևոր ասելիքն այն է, որ Հայաստանն ըստ էության որպես բանակցությունների շարունակման նախապայման առաջ է քաշում վերադարձը 2016թ. իրողություններին. «2016-ի իրողություն ասելով պետք է հասկանալ այն քաղաքական վիճակը, այն քաղաքական միջավայրը, որը ձևակերպվել էր ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Այդ միջավայրն իր մեջ առաջին հերթին ներառում է Վիեննայի գագաթաժողովի պայմանավորվածությունները, որոնք նախատեսում են ողջ սահմանագծի երկայնքով հրադադարի խախտման դեպքերն արձանագրող մոնիտորինգային մեխանիզմների ներդրում»:

Բաբաջանյանը հիշեցրեց, որ Ադրբեջանն ամեն ինչ արեց, որ Վիեննայի պայմանավորվածություններն ի չիք դառնան, քանի որ այդ մեխանիզմների ներդրման դեպքում ստիպված էր լինելու ճանաչել շփման գծի ողջ երկայնքի ստատուս-քվոն, ինչը, բնականաբար, կարող էր իր համար անդառնալի հետևանքներ ունենալ:

Պատգամավորը կարևորեց այն հանգամանքը, որ Երևանն այսպիսի շեշտադրումներով հանդես է եկել ամենաբարձր մակարդակով. «Արտաքին գործերի նախարարության այս հայտարարությունը հաջորդել է վարչապետ Փաշինյանի անցյալ շաբաթավերջին զինված ուժերի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպմանը արած այն հայտարարությանը, որը վերաբերում էր հրադադարի խախտումներն արձանագրող մեխանիզմների կիրառման անհրաժեշտությանը: Կարծում եմ՝ չափազանց կարևոր է, որ Հայաստանը ոչ ուղղակիորեն, որպես բանակցությունների վերսկսման նախապայման, առաջ է քաշում Վիեննայի պայմանավորվածությունների օրակարգին վերադարձը, ինչը ամբողջությամբ բխում է հայկական կողմերի շահերից»:

Մեր զրուցակիցն ընդգծեց. «Տավուշյան գործողություններում մեր զինված ուժերի արձանագրած փառահեղ հաղթանակին համարժեք քաղաքական քայլ կլինի, համարժեք դիվանագիտական հաղթանակի արժեք կունենա, եթե մենք դրա արդյունքում կարողանանք օրակարգ վերադարձնել Վիեննայի պայմանավորվածությունները»:

 

Մանրամասն՝ հարցազրույցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում