Չիլիի ոստիկանությունը սկսել է վերապատրաստել ծառայողական շներին՝ կորոնավիրուսով վարակվածներին հայտնաբերելու համար: CNN-ի փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ շները կաշխատեն մարդաշատ վայրերում, ինչպիսիք են առևտրի կենտրոնները, մարզասրահները, ավտոբուսային կայանները և օդանավակայանները: «Կենսաբադետեկտորների» վերապատրաստումը նախատեսվում է ավարտել սեպտեմբերի կեսերին:
Վիրուսի հետ կապված իրավիճակը այժմ Չիլիում այնքան էլ բարենպաստ չէ: Կարանտինային միջոցառումների մեծ մասը դեռ չեղյալ չի հայտարարվել:
Տնտեսական ծանր իրավիճակում շների ֆինանսավորումը նույնպես սահմանափակ է: Չիլիի ազգային ոստիկանությունը և Չիլիի կաթոլիկ համալսարանը առայժմ պատրաստում են ընդամենը 4 շնիկների՝ երեք ոսկեգույն ռետրիվեր և մեկ լաբրադոր: