Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մարգարիտա Սիմոնյանն իր ելույթով հարվածեց հայկական համայնքի միասնությանը. Նա մեդալի արժանացավ Ալիևի կողմից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն  է «Russia-armenia.info» լրատվական կայքի խմբագիր, հասարակական գործիչ Արամ Խաչատրյանը:

– Պարոն Խաչատրյան, Ռուսաստանում հայերի շրջանում ինչպե՞ս են գնահատում Մարգարիտա Սիմոնյանի մեկնաբանությունները, մեղադրանքները՝ ուղղված Հայաստանի իշխանություններին:

– Իմ շրջապատում խոսելով հայերի հետ, որոնց ճանաչում եմ, կարող եմ ասել, որ նրանց 95 տոկոսը շատ բացասաբար է վերաբերվում Մարգարիտա Սիմոնյանի հայտարարություններին: Հարցն այն է, որ նա շատ կտրուկ և ագրեսիվ է ելույթ ունեցել: Ռուսաստանի հայերը նույնպես ՌԴ քաղաքացիներ են և սիրում են ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Հայաստանը: Նրանցից շատերը, որոնց հետ ես խոսել եմ, զարմացած էին, որ նրա ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը, նույնպես հանդես եկավ ի պաշտպանություն Մարգարիտա Սիմոնյանի: Հարցն այստեղ այլ է. եթե իսկապես խնդիրներ ու մտահոգություններ կային, ինչո՞ւ նա, ասենք, չէր կարող կազմակերպել կլոր սեղաններ, քննարկել այդ հարցերը հայերի հետ: Բանն այն է, որ Հայաստանը այստեղ ապրող հայերի համար ավելին է, քան պետությունը, դա մեր ընդհանուր հայրենիքն է, ուստի եթե մենք մեզ հայ ենք համարում, մենք պետք է ինչ-որ չափով օգնենք մեր հայրենիքին: Հատկանշական է, որ այդ ագրեսիվ հայտարարությունն արվեց այն ժամանակ, երբ ռազմական գործողություններ էին տեղի ունենում, Ադրբեջանն ագրեսիա էր սկսել Հայաստանի Հանրապետության դեմ:

– Նա անգամ իր գրառումն աջակցող անձանց ցուցակ հրապարակեց: Որքանո՞վ է, օրինակ, հայկական համայնքը լուրջ քննադատության ենթարկում նրան:

– Ես այդ ցուցակը նայեցի, այնտեղ ընդամենը մի քանի հայտնի անուն տեսա, ասենք՝ Ռոման Բաբայանը: Իմացա, որ նաև Կարեն Շահնազարովն է պաշտպանել, բայց հիմնականում անծանոթ ազգանուններ են, որոնք մենեջերներ են, հաշվապահներ են, ուսանողներ և այլն: Ընդհանուր առմամբ՝ Ռուսաստանում ապրում է մինչև 3 մլն հայ: Եթե այդ 3 մլն-ից հանենք ուսանողներին, մենեջերներին, կլինի երևի մոտ 500 հազար: Ես այնտեղ տեսա հետաքրքիր պաշտոնաթող գնդապետներ, փոխգնդապետներ: Ինչ-որ առումով զարմանալի է, որ մարդիկ միանգամից սկսեցին իրենց ցուցադրել, թե մենք այսպիսին ենք: Լսեք, ես ինքս զինվորական եմ՝ ՌԴ զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, ու սիրում եմ թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը, ու մենք պետք է նպաստենք հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը, ոչ թե Հայաստանի դեմ հանդես գանք: Պարզ է, որ և՛ Հայաստանում կան խնդիրներ, և՛ Ռուսաստանում, բայց եթե դու այդքան հայտնի ես, այդքան հայրենասեր ես, ո՞րն է նշանակությունը, որ դու հայ ես: Այնտեղ ռազմական գործողություններ են ընթանում, մի կողմից՝ Թուրքիան է Հայաստանի դեմ ագրեսիվ ելույթներ ունենում, մյուս կողմից՝ Ադրբեջանն է հարձակվում, Հայաստանը բլոկադայի մեջ է, իսկ դու այստեղ սկսում ես Հայաստանի դեմ խոսել: Սա շատ վիրավորական է:

Ես կարծում եմ, որ եթե Մարգարիտա Սիմոնյանն ասելիք ուներ, այն պետք է բաժաներ երկու մասի: Եթե, ասենք, նա քննադատաբար է վերաբերվում ՀՀ իշխանություններին՝ դա մի հարց է, ուղղակի որպես Ռուսաստանի հայեր, այդ պահին բոլորս ակնկալում էինք հայտնի հայերի աջակցությունը: Մենք տեսանք, որ Ռուսաստանում ապրող ադրբեջանցի մտավորականները՝ լրագրողներ, քաղաքական գործիչներ, գործարարներ, հանդես եկան ի պաշտպանություն Ադրբեջանի: Մենք էլ սպասում էինք, որ Մարգարիտա Սիմոնյանն էլ ի պաշտպանություն Հայաստանի հանդես կգա, բայց ինքը լռեց մեկ անգամ, 2, 3, 4 անգամ: Ես չգիտեմ, թե նրան այնտեղ ով է վիրավորել, ես որպես տեղեկատվական հոսքերին քիչ թե շատ ծանոթ մարդ՝ կարող եմ ասել, որ համացանցում հայերի ու ռուսների անվան տակ, որոնք տեղեկատվական պատերազմ են մղում, 90 տոկոսն ադրբեջանցիներ են: Նրանք դիտավորյալ ամեն ինչ անում են, որ հայերին ու ռուսներին տրամադրեն իրար դեմ: Ես այդ հարցում բավական փորձ ունեմ, և հնարավոր է, որ իրենք դա կազմակերպել են հայերի անունից՝ Մարգարիտա Սիմոնյանին վիրավորել են: Բոլոր դեպքերում նա պետք է առաջին հերթին ելույթ ունենար ու դատապարտեր Ադրբեջանի ագրեսիան, եթե ինքը հայ է: Ու հենց այդ պահին նա սկսեց իր վիրավորանքը ցուցադրել, շատ ագրեսիվ կերպով Հայաստանին քննադատել: Ես կարող եմ ասել, որ Ձեր ելույթը, տիկին Սիմոնյան, մեծ ուրախությամբ ընդունել են հենց ադրբեջանցիները: Այդ ելույթը շատ հայտնի դարձավ Ադրբեջանում, նրանք մեջբերում են Մարգարիտա Սիմոնյանին՝ նշելով, որ հայերը Ռուսաստանում հեղափոխականների են պատրաստում և այլն: Այն պահին, երբ ռազմական գործողություններ էին ընթանում սահմանին, երբ Ադրբեջանն ագրեսիա էր իրականացնում Հայաստանի դեմ, դուք Հայաստանին թիկունքից հարվածեցիք: Եթե դուք ինչ-որ վիրավորանքներ ունեիք, կարող էիք հետո դրանց մասին խոսել: Իսկ այսպես ես կարող եմ ասել, որ դուք մեդալի արժանացաք Ալիևի կողմից:

– Որքանո՞վ էր Մարգարիտա Սիմոնյանն արտահայտում Կրեմլի դիրքորոշումը: Եվ ինչո՞վ եք պայմանավորում, որ նա Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությամբ է հանդես գալիս:

– Ես նախօրեին ռուսական մամուլում կարդացի ռուսաստանցի բանաստեղծուհի Նարինե Աբգարյանի պատասխանը Մարգարիտա Սիմոնյանին: Նա սովորական հայուհի է, որ իր ստեղծագործությունների շնորհիվ շատ հայտնի դարձավ Ռուսաստանում: Նա իր պատմվածքներով կարողացավ ներկայացնել հայ ժողովրդի ոգին, մեր մշակույթի ողջ հմայքը: Նա ասում է՝ դուք մի խոսեք հայ ժողովրդի անունից, դուք ոչ մի կապ չունեք հայ ժողովրդի հետ: Նա նաև անդրադառնում է Ռոբերտ Քոչարյանի թեմային՝ նշելով, որ Քոչարյանի օրոք, Սերժ Սարգսյանի օրոք իր հայրենիք Տավուշում ճանապարհներ չէին կառուցվում, փողեր էին դուրս գրում Քըրք Քըրքորյանի հիմնադրամից ու անհետանում, որ այն ժամանակ այնպիսի կոռուպցիա էր, մաֆիա էր, իսկ հիմա երկու շաբաթ առաջ եմ վերադարձել Տավուշից, այնտեղ նոր ճանապարհներ կան: Նա ասում է՝ պետք չի վիրավորել իմ ժողովրդին: Սա խոսում է այն մասին, որ Մարգարիտա Սիմոնյանն ապրում է Մոսկվայում, ինքն իր աշխարհն ունի, իր արժեքները, ու նա շատ խիստ վիրավորել է հայ ժողովրդին: Ես ինքս չեզոք եմ վերաբերվում Հայաստանի թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը, և դա այն ոսկե միջինն է, որին մենք պետք է հետևենք որպես Ռուսաստանի հայեր:

– Այս լարվածության ֆոնին, որ թվում էր, թե պետք է ավելի շատ համախմբում լիներ, միասնականություն ցուցաբերվեր, փաստորեն կան այսպիսի հայեր, որոնք նման հայտարարություններով են հանդես գալիս:

– Ես կարող եմ ասել, որ Ռուսաստանի հայ համայնքը Հայաստանի հետ է այս  դժվարին ժամանակում, երբ ադրբեջանցիները, բոլոր իրենց գործարարները Բաքվի հրահանգներով այստեղ կազմակերպում են հակահայկական միջոցառումներ, հայկական ապրանքներն արգելում են: Երեկ էլ իմացանք, որ Աղաս Աղալարովի «Մեծ տուն» առևտրի կենտրոնն է արգելել հայկական ապրանքները, և այդ ֆոնին շատ ցավալի է, որ մենք չենք կարողանում համախմբվել: Մարգարիտա Սիմոնյանն իր այդ ելույթով հարվածեց հայկական համայնքի միասնությանը: Ես կրկնում եմ, որ այդ քննադատությունը կարելի էր հետաձգել, և առաջին հերթին պետք է ելույթ ունենար՝ աջակցելով հայ ժողովրդին, ասեր՝ ես հայուհի եմ, պաշտպանում եմ հայ ժողովրդին, դատապարտում եմ հայկական ապրանքները չընդունելու ադրբեջանցի գործարարների արարքը: Բայց նա վախեցավ և ելույթ ունեցավ որպես չինովնիկ, ու դա շատ վիրավորական է: Իսկ ՀՀ իշխանություններից եթե դժգոհ է, կարող էր ավելի ուշ հնչեցնել իր քննադատությունը: Իհարկե, բոլորս էլ կարող ենք ունենալ մեր առանձին փաստարկները և դժգոհ լինել, այդ թվում՝ Հայաստանի իշխանություններից: Բայց հիմա բոլորս էլ հասկանում ենք, թե ինչ բարդ իրավիճակում է գտնվում Հայաստանը: Դա մի բաստիոն է, որ 2-3 կողմերից գտնվում է շրջափակման մեջ: Դա մեր ամրոցն է, որ մի քանի ճակատով պայքար է մղում:

– Այսօրվա իշխանությունների նկատմամբ նրանց վերաբերմունքը ինչո՞վ եք պայմանավորում՝ հաշվի առնելով, որ Մարգարիտա Սիմոնյանն անձամբ Սերժ Սարգսյանի ձեռքից էր վերցնում իր մրցանակները: Նա փորձում է նախորդների շա՞հը պաշտպանել:

– Այո, մի քանի տարի առաջ Սերժ Սարգսյանը մեդալ է տվել Մարգարիտա Սիմոնյանին: Հիմա դա չեմ կարող մեկնաբանել, բայց կարող եմ ասել, որ Մարգարիտա Սիմոնյանը ոչ միայն շատ կտրված է Հայաստանից, այլ նաև հայ համայնքից: Ես եղել եմ նրա երկրպագուն, միշտ դատապարտել եմ հակառուսական գործողությունները ընդդեմ «Սպուտնիկի»: Դեկտեմբերի 26-ին Ռուսաստանի ԱԳՆ-ում բրիֆինգի ժամանակ ես հագել էի ժիլետ, որի վրա գրված էր՝ «Սպուտնիկ-Ռուսաստան»: Մենք դրանով մեր աջակցությունն էինք հայտնում այն «Սպուտնիկի» լրագրողներին, որոնց արգելել էին աշխատել Էստոնիայում: Իսկ հիմա ես հիասթափված եմ: Մենք՝ Ռուսաստանի հայերս, ուզում ենք, որ հայ-ռուսական հարաբերությունները մաքուր լինեն, որ մեր դարավոր կապերն ամրապնդվեն: Իսկ Մարգարիտա Սիմոնյանի ելույթն ուղղված էր հայ-ռուսական հարաբերությունների դեմ: Այդ կարգի պաշտոնյան չպետք է վիրավորեր Հայաստանին, նա դրա իրավունքը չուներ: Ես կարող եմ ասել, որ իմ շրջապատում շատ հայտնի մարդիկ՝ բժիշկներ, քաղաքագետներ, պատմաբաններ, իրավաբաններ, բոլորը 100 տոկոսով դատապարտում են Մարգարիտա Սիմոնյանի արարքը:

– Արդյոք Մարգարիտա Սիմոնյանն իր այս քայլով ուզում է Ռուսաստանի՞ն հաճոյանալ, թե՞ պարզապես իր դիրքորոշումներն է բարձրաձայնում:

– Ես չգիտեմ, բայց եթե ինքն ուզում է Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել, դա անընդունելի է: Եթե ինքն իրեն հայ է համարում և միաժամանակ այսպես է հանդես գալիս, դա ճիշտ չեմ համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում