Ըստ WAFA լրատվական գործակալության, Պաղեստինի իշխանությունները հայտարարել են, որ իրենք պատրաստ են երկխոսություն սկսել Իսրայելի հետ, եթե Իսրայելի կառավարությունը հրաժարվի Պաղեստինի տարածքները բռնակցելու միակողմանի ծրագրից:
Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգի հետ հեռախոսազրույցի ընթացքում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը նշել է, որ հողերի բռնակցումը դադարեցնելուց հետո նա պատրաստ է Իսրայելի իշխանությունների հետ բանակցություններ սկսել միջազգային կանոնակարգի հիման վրա՝ Միջին Արևելքի քառյակի (ՌԴ, ՄԱԿ, ԱՄՆ, ԵՄ) կամ այլ երկրների հովանու ներքո:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Հորդանանի Արևմտյան ափի մի մասի անեքսիան իրականացվելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մշակված «դարի գործարքի» շրջանակներում: