Լավ կլինի, եթե մարդիկ խուսափեն դիսկոտեկներ և գիշերային ակումբներ հաճախելուց, նշել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Ինչպես ասել է կազմակերպության արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերկհովեն, դրանք վտանգավոր վայրեր են դառնում կորոնավիրուսի տարածման համար:
Միևնույն ժամանակ, Վան Կերկհովեն շեշտել է, որ բոլոր գիշերային ակումբները փակելու որոշումը չի օգնի: Պետք է փակվեն միայն այն վայրերը, որտեղ իրականում հայտնվում է վիրուսը, և որտեղ կա դրա տարածման վտանգը:
Մարդիկ պետք է իրենք որոշեն և խուսափեն մարդաշատ վայրերից: