Thursday, 25 04 2024
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ադրբեջանն անցնում է միջազգային տեռորի՞

Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել է Բեռլինում Հայաստանի դեսպանատան ծառայողական մեքենայի այրվելու մասին:

Ոստիկանությունը փորձում է պարզել, թե ինչ է տեղի ունեցել, ով է այրել մեքենան: Դեպքը տեղի է ունենում մի շրջափուլում, երբ մի շարք երկրներում հայերն ու ադրբեջանցիները իրականացնում են բողոքի ակցիաներ՝ տավուշյան լարվածության ֆոնին: Հայերը պահանջում են դատապարտել ադրբեջանական ագրեսիան ու սադրանքները, ադրբեջանցիները պնդում են հակառակը: Մի քանի տեղերում արդեն իսկ եղել է սադրանք ադրբեջանցի ցուցարարներից: Ահա այդ իրողության ֆոնին, Գերմանիայում անհայտ հանգամանքներում այրվում է Հայաստանի դեսպանության ծառայողական մեքենան: Ինչ կպարզի գերմանական ոստիկանությունը: Քանի դեռ չկա դեպքի պաշտոնական բացահայտում կամ անգամ վարկած, իհարկե բարդ է ասել՝ գործ ունենք ադրբեջանական ձեռագրի՞ հետ, թե՞ ոչ: Համենայնդեպս, երկիր, որի պետական պաշտոնյան կարող է սպառնալ խոցել ատոմային էներգակայանը, երկիր, որը պետական մակարդակում կարող է հերոսացնել քնած մարդասպանին, առանց աչք թարթելու կարող է կազմակերպել ահաբեկություն մեքենայի նկատմամբ: Համենայնդեպս, ահաբեկչական ձեռագիր ադրբեջանական կողմը դրսևորել է վաղուց և այդ իսկ պատճառով էլ ներկայիս փուլում այդպիսի զուգորդումը միանգամայն հիմնավոր կասկածների տեղիք է:

Գերմանիայի ոստիկանության վրա այս դեպքում ոչ միայն իրավական բացահայտման պատասխանատվություն է, այլ նաև քաղաքական կարևոր նշանակության հարց: Որովհետև պետք է հասկանալ՝ արդյո՞ք գործ ունենք ադրբեջանական կողմի նոր «ոճի» հետ, ըստ այդմ, մեր՝ հայերիս և Հայաստանի անելիքները հասկանալու համար: Թեև դա, խոշոր հաշվով, միջազգային հանրության անելիքի հարց է, եթե պարզվի, որ ադրբեջանական համայնքը որևէ երկրում կարող է վերածվել պետական ահաբեկչական քաղաքականության գործիքի և իրականացնել այդօրինակ հանցագործություններ: Դա, մեծ հաշվով, միջազգային անվտանգության հարց է: Միևնույն ժամանակ, Հայաստանն, անկասկած, պետք է ևս հստակ դիտարկի այն հնարավոր զարգացումները, որ կարող են լինել այդ առումով, եթե Բաքուն որոշի հայ-ադրբեջանական խնդիրը հեռացնել սահմաններից առժամանակ, գուցե զգոնությունը թուլացնելու համար, տեղափոխելով այն այլ, ընդ որում՝ եվրոպական երկրներ: Կասկած չկա, իհարկե, որ հայկական բանակը զգոնություն թուլացնող չէ: Այստեղ կա մեկ այլ խնդիր, եթե գործ ունենք ադրբեջանական նորատեսակ սադրանքի հետ:

Բանն այն է, որ տավուշյան զարգացումների հանրագումարում, ըստ էության, միջազգային հանրությունից «լքված» Ադրբեջանը կարող է փորձել այդպիսի սադրանքներով հրահրել հայ-ադրբեջանական բախումներ տարբեր երկրներում, հատկապես զարգացած, միջազգային մեծ դերակատարում, աշխարհաքաղաքական որոշիչ նշանակություն ունեցող երկրներում, այդպիսով ձգտելով այդ երկրներում հասնել այսպես ասած՝ հայերին իրենց հավասարեցնելու նպատակին:

Այդ տեսանկյունից, հայրենասիրության ու հայրենիքին նվիրվածության անկասկածելի հանգամանքով հանդերձ, Սփյուռքի հայ համայնքները, թերևս, պետք է չափազանց զգոն լինեն այդպիսի ծուղակ չներքաշվելու, «չհավասարվելու» համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում