Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպառնացել է արտաքսել արտասահմանյան լրատվամիջոցները երկրից ապակառուցողական տեղեկատվություն ներկայացնելու դեպքում: Այս մասին տեղեկացնում է BelTA- ն:
Նրա խոսքով՝ երկրում հավատարմագրված արտասահմանյան ԶԼՄ-ները կոչ են անում անկարգություններ իրականացնել:
Հանրապետության ղեկավարը նշել է, որ նման դեպքերում, չնայած նախընտրական ժամանակահատվածին, անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան միջոցներ:
«Կարիք չկա սպասելու ընտրական արշավի վերջին: Քշեք նրանց այստեղից, եթե նրանք չեն հետևում մեր օրենքներին և մարդկանց դրդում են մայդանների», – ասել է Լուկաշենկան:
Բելառուսի նախագահը հավելել է, որ այլևս չի կրկնի իր խնդրանքը, չնայած ընտրության դժվարին ժամանակահատվածին: