ԲՌՀՉՀ-ի երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) արտաքին գործերի նախարարները պլանավորում են սեպտեմբերի սկզբին հանդիպել Մոսկվայում: Այդ մասին հայտնել է ՌԴ-ում Հնդկաստանի դեսպան Վենկատեշ Վարման՝ հանդես գալով առցանց-վեբինարի ժամանակ, որը կազմակերպել էր ԲՌՀՉՀ-ի հետազոտության ազգային կոմիտեն՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։
«ԲՌՀՉՀ-ի երկրների արտաքին գործերի նախարարները սեպտեմբերի սկզբին կհանդիպեն Մոսկվայում, ինչը նախարարներին հնարավորություն կտա վերլուծելու, թե մենք ինչպես կարող ենք ուժեղացնել ԲՌՀՉՀ-ի սկզբունքները և ԲՌՀՉՀ-ն հարմարեցնել նոր մարտահրավերներին, որոնց վկաներն ենք մենք դարձել այս տարի»,- ասել է դեսպանը:
Վարման ընդգծել է նաև, որ «Հնդկաստանն անհամբերությամբ է սպասում Ռուսաստանի հետ համագործակցությանը՝ որպես 2020 թվականին ԲՌՀՉՀ-ի նախագահի», ինչպես նաև ԲՌՀՉՀ-ի հաջող գագաթնաժողովի անցկացմանը, «որը տեղի է ունենալու այս տարի ավելի ուշ»։