Tuesday, 18 05 2021
12:30
Իլոն Մասկն իջել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի երրորդ հորիզոնական․ Bloomberg
ԱՄՆ պահանջելու է դա Բաքվից. ինչ է առաջարկել Վաշինգտոնը Երևանին
Էրդողանը նզովել է Ավստրիայի կառավարությանը
Թշնամին դավադիր է․ Խնածախի բնակիչները անհանգիստ են, բայց չեն պատրաստվում գյուղը լքել
Վահրամ Դումանյանը շնորհավորել է Թանգարանների միջազգային օրվա առթիվ
Դրամն արժեզրկվեց՝ պայմանավորված COVID-ով, ռազմական դրությամբ. ԿԲ-ն դժվարություններ ունեցավ
Ադրբեջանական զինված ուժերն իրենց դիրքերն Արցախում առաջ չեն տվել․ Արցախի ԱԽ
«Վարկերը կջրվեն»․ քարոզարշավի ընթացքում շատ ուժեր այս միտքն են տարածում
11:30
ԱՄՆ նախագահի խորհրդականը Ալիևի հետ զրույցում սահմանին ռազմական տեղաշարժերը անպատասխանատու և սադրիչ քայլ է անվանել
Հայաստանում COVID-19-ից մահացել է 17 մարդ․ հաստատվել է վարակման 212 դեպք
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
Հրապարակվել է ԲՀԿ-ի նախընտրական ցուցակի առաջին եռյակը
Ծեծկռտուք, դանակահարություն Մասիս քաղաքում․ հանցագործությունը բացահայտվել է
10:50
Բայդենը հրապարակել է հարկային հայտարարագիրը
Փրկարարները ջրանցքից դուրս են բերել քաղաքացու դին
Իսրայելը մոտ 20 հրթիռ է ուղարկել Լիբանան․ ՄԱԿ-ի խաղաղապահներն ուժեղացրել են պարեկությունը սահմանին
Կայացել է Հայաստանի և Տաջիկստանի ԱԽ քարտուղարների հեռախոսազրույցը
10:10
Դրեզդենում ֆուտբոլային երկրապագուների հետ բախումների հետևանքով 185 ոստիկան է տուժել
ՀԱՊԿ-ի հետ հույսեր փայփայել պետք չէ. այդ կառույցի անդամների հայեցակարգերը բոլորովին էլ միտված չեն Հայաստանը ուժեղ ու կայացած պետություն տեսնելուն
Լիբանանի տարածքից Իսրայելի ուղղությամբ հրթիռներ են արձակվել
Վարչապետի սև ցուցակը կազմում են Ավինյանը, Թորոսյանն ու Հարությունյանը. «Ժողովուրդ»
ԲՀԿ խմբակցությունը՝ ծանր վիճակում. «Հրապարակ»
Ովքեր կլինեն ՀԱԿ-ի ցուցակում. բանակցում են. «Հրապարակ»
Քոչարյանը և Սերժ Սարգսյանը կիսում են նույն կոնտինգենտի ձայները, Տեր-Պետրոսյանը վերցնելու է տանը մնացողների ձայները
Ինչո՞ւ են Ռուսաստանի ազդեցիկ հայերը գալիս Հայաստան. «Փաստ»
Մակարոնի արտադրության ոլորտը վտանգված է. «Ժողովուրդ»
Օնիկ Գասպարյանը Ռոբերտ Քոչարյանի շտաբում․ Հրապարակ
Դատական համակարգում կան մեծ թվով մարդիկ, ովքեր ԴՆԹ-ի մակարդակի կախվածություն, կապվածություն ունեն նախորդ հանցավոր ռեժիմից
Մոսկվան կօգնի Երևանին և Բաքվին սահմանային խնդրի կարգավորման հարցում երկու կողմերի խնդրելու դեպքում․ Ռուդենկո
Հայաստանում բնակեցված չէ 16 բնակավայր․ «Փաստ»

Եթե Հայաստանի հավաքականը գլխավորեր Գվարդիոլան. Ինչ էր կատարվում Կապառոսից առաջ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, օրեր առաջ պատասխանելով լրագրողների հարցերին, ըստ էության ներկայացրեց ուժեղ թիմ ձևավորելու իր տեսլականը։ Հստակ պատկերացում ունենալով մեր գլխավոր թիմի հնարավորությունների մասին՝ Կապառոսը խոսեց ճանապարհային քարտեզի մասին, որը կարող է հավաքականը դուրս բերել ճահճից։

Իսպանացի մասնագետի նշանակումը մեր երկրում տարաբնույթ մեկնաբանությունների առիթ էր հանդիսացել։ Ոմանք այսօր էլ այն կարծիքին են, որ Կապառոսը չի կարող ուշքի բերել մեր հավաքականին, և որ նրա նշանակումը ճիշտ չէր։ Ու չնայած Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի ազգային թիմը դեռ որևէ հանդիպում չի անցկացրել և արդյունք չի գրանցել, այնուամենայնիվ հարկ ենք համարում ընդգծել, որ լուսահոգի Յան Պորտերֆիլդից հետո մեր գլխավոր թիմը այս «կալիբրի» գլխավոր մարզիչ չէր ունեցել։ Նույնիսկ եթե ազգային թիմի գլխավոր մարզիչ նշանակվեր, ասենք, Խոսեպ Գվարդիոլան, միևնույն է՝ ոմանք հայտարարելու էին, որ այս մասնագետը սպառել է իրեն, ձախողվել է «Բավարիայում», «Մանչեսթր Սիթիում» ու հիմա եկել է Հայաստան՝ խոպանի։ Սա միանգամայն նորմալ է։

Այլ թիմերում Կապառոսի աշխատանքի և արդյունքների մասին այս պահին պատեհ չենք համարում խոսել։ Նման մասնագետի աշխատանքը հայտնի է ֆուտբոլին մոտ գտնվող յուրաքանչյուր մարդու։ Արձանագրենք թերևս մի պարզ իրողություն, որը ֆուտբոլում կարելի է համարել նաև աքսիոմա։ Ազգային հավաքականը պետք է ունենա փորձառու մարզիչ, որը հասցրել է ցույց տալ արդյունք և այդ կերպ վաստակել է պետության գլխավոր ֆուտբոլային ներկայացուցչի ղեկավարի պաշտոնը ստանձնելու իրավունք։

Այսօր Հայաստանի հավաքականը, մեղմ ասած, ծանր իրավիճակում է։ Եվ առկա իրավիճակը հետևանքն է մոտ 20 տարի հավաքականը «տակնուվրա» անելու։ Ու քանի դեռ տեղի չի ունեցել Կապառոսի նորամուտի խաղը, հարկ ենք համարում նաև վերհիշել, թե ովքեր և ինչպես են աշխատել մեր ազգային թիմում։

2002 թվականին ստանձնելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը՝ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ մեր երկրում չի տեսնում արժանի մասնագետ, ում կարելի է վստահել ազգային թիմը: Այդժամ Հայրապետյանը Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ նշանակեց «Փյունիկը» գլխավորող արգենտինացի Օսկար Լոպեսին: Վերջինս «Փյունիկում» վատ չէր աշխատում, և Հայաստանի չեմպիոնը Լոպեսի գլխավորությամբ համեմատաբար հաջող էր ելույթ ունենում եվրագավաթների խաղարկություններում: Սակայն մեր հավաքականի խաղում էական փոփոխություններ չնկատվեցին: Ավելին, որոշ ժամանակ անց Լոպեսը պահանջեց բարձրացնել աշխատավարձը, ինչը բնականաբար Ռուբեն Հայրապետյանին դուր չեկավ, և արգենտինացու աշխատանքը Հայաստանի հավաքականում ավարտվեց:

Լոպեսին փոխարինեց ռումինացի Միխայ Ստոյկիցան, որին հաջորդեցին ֆրանսիացի Բեռնար Կազոնին, հոլանդացի Հենկ Վիսմանը, շոտլանդացի լուսահոգի Յան Պորտերֆիլդը, անգլիացի Թոմ Ջոնսը և դանիացի Յան Պոուլսենը: Նշված մասնագետներից թերևս Պորտերֆիլդն էր, որն ուներ հարուստ կենսագրություն և փորձ բարձրակարգ թիմերում աշխատելու: Մասնավորապես, Պորտերֆիլդը գլխավորել էր «Չելսիի», «Շեֆիլդի» պես թիմեր, ինչպես նաև աշխատել մի քանի ազգային հավաքականներում: Այս գործոնները բնականաբար նպաստեցին, որ Պորտերֆիլդի գլխավորությամբ մեր հավաքականը ցուցադրի ֆանտաստիկ ֆուտբոլ: Չունենալով լուրջ կադրեր՝ Պորտերֆիլդը ստացավ որակ և արդյունք, որը դեռ շատ ենք հիշելու:

Վերը թվարկված մարզիչներից հետո Ռուբեն Հայրապետյանը կարծես փոխեց որոշումը տեղացի մասնագետների նկատմամբ և ազգային հավաքականը վստահեց Վարդան Մինասյանին: Վերջինս որպես երկրորդ մարզիչ աշխատել էր նշված օտարերկրացի գրեթե բոլոր մասնագետների հետ: Մինասյանը ցույց տվեց արդյունք, որը լավագույնն էր մեր հավաքականի պատմության մեջ: 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլից հետո Մինասյանը հեռացավ:

Մինասյանի հեռանալուց հետո Հայրապետյանը կրկին փոխեց մոտեցումը և ազգային թիմը վստահեց շվեյցարացի Բեռնարդ Շալանդին: Կարճ ժամանակ անց էլ Հայրապետյանն աշխատանքից ազատեց Շալանդին և ազգային թիմի գլխավոր մարզիչ նշանակեց Սարգիս Հովսեփյանին: 2016 թվականի Եվրոպայի առաջնության ավարտից հետո Հովսեփյանի փոխարեն Հայրապետյանը ազգային թիմը վստահեց Վարուժան Սուքիասյանին: Այս մասնագետի գլխավորությամբ Հայաստանն արդեն տապալվել էր 2002 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում՝ չտոնելով ոչ մի հաղթանակ: 3 խաղ տապալելուց հետո Հայրապետյանը աշխատանքից ազատեց նաև Սուքիասյանին՝ գլխավոր մարզիչ նշանակելով Արթուր Պետրոսյանին: Թե ինչպես հանդես եկավ մեր հավաքականը Պետրոսյանի գլխավորությամբ, կարծում ենք՝ բոլորն են հիշում: Կարճ ժամանակ անց հրաժարական տվեց նաև Պետրոսյանը:

Ի՞նչ սկզբունքով էր Հայրապետյանը ընտրում մարզիչ: Ի՞նչ էր մտածում Հայրապետյանը, երբ մեր ազգային թիմը վստահում էր, ասենք, Հենկ Վիսմանին կամ Բեռնար Կազոնիին: Բացառությամբ Պորտերֆիլդի՝ մյուս բոլոր օտարերկրացի մասնագետները որևէ բարձրակարգ թիմում որևէ լուրջ հաջողության չեն հասել: Մինչև Հայաստան գալը նրանց մասին չէր լսել ոչ մի ֆուտբոլասեր: Կարծում ենք՝ մեկնաբանություններն ավելորդ են։

Այսօր Կապառոսը ունի հստակ ծրագիր, զարգացման մոդել։ Սեպտեմբերին մերոնք կսկսեն պայքարն Ազգերի լիգայի խաղարկությունում, իսկ տարեվերջին հնարավորություն կունենանք պատկերացում կազմելու Կապառոսի աշխատանքի վերաբերյալ, հնչեցնելու գնահատականներ։ Ամեն դեպքում վստահ ենք, որ առաջիկա աշնանը երկրպագուն կտեսնի նոր ազգային հավաքական։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում