Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

Ջրային կոմիտեն մինչև 700 հա ստվերային հողատարածքի դեպք է արձանագրել

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ոռոգման նպատակով ջօգտագործողներին տրվել է 5 մլն խմ ավելի ջուր: 2019 թվականի առաջին կիսամյակում ջրօգտագործողներին տրվել էր 187,5 մլն խմ ջուր:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը տեղեկացրեց, որ վերջին տվյալների համաձայն նույնպես մատակարարված ջրի ծավալի ավելացում է նկատվում: Ներկայում արդեն մատակարարվել է 271 մլն խմ ջուր: Այս ցուցանիշը նախորդ տարվա հուլիսի 22-ի դրությամբ 3 մլն խմ-ով ավելի է: Կարեն Սարգսյանը նկատեց, որ հանրապետությունում վերջին տարիներին նկատվում է ոռոգվող հողատարածքների ավելացում:

«Մեզ մոտ դինամիկան հստակ երևում է, տեսնում ենք մուտքագրվող պայմանագրերի թվի աճը, հայտերի հավաքագրումը: Ներկայում պայմանագրեր ենք կնքել 114 հազար 500 ջրօգտագործողների հետ: Վերջին տվյալների համաձայն, մեր համակարգ մուտքագրված ունենք 80 հազար հա հողատարածք: Նախորդ տարվա համեմատ մինչև 5 հազար հա-ով ոռոգման հողատարածքներն ավելի կլինեն»,- ասաց Կարեն Սարգսյանը: Ոռոգման հողատարածքների ավելացում հիմնականում նկատվում է նախալեռնային շրջաններում:

Խոսելով ոլորտի խնդիրներից՝ Կարեն Սարգսյանը նշեց, որ կան մի շարք հարցեր ենթակառուցվածքների հետ կապված խնդիրներ՝ մաշված ջրագծեր, խորքային հորեր, ենթակայաններ և այլն: Կարեն Սարգսյանը վստահեցրեց, որ ի հայտ եկած խնդիրներին շատ արագ արձագանքում են և ամեն ինչ անում են ջրամատակարարումը սահուն կազմակերպելու համար: Դիտարկմանը, թե Արմավիրի մարզում այս տարի կրկին դժգոհություններ կային, բնակիչները բարձրաձայնում էին Ջրօգտագործող ընկերությունների (ՋՕԸ) անարդյունավետ աշխատանքի հարցը, Կարեն Սարգսյանը նշեց, որ խնդիրները բացառապես տեխնիկական են եղել:

«Կոնկրետ Արմավիրի հետ կապված, այո, ևս եղան դժգոհություններ: Խորքային հորերի, ենթակայանների հետ կապված խնդիրներ եղան: Մի երկու տեղում կայծակի պատճառով ենթակայաններ այրվեցին: Դրանց վերանորոգման և վերականգնման ժամանակահատվածում ժողովուրդը բողոքի ձայն բարձրացրեց, սակայն հասցրեցինք վերականգնել և ջուր մատակարարել: Կարող եմ ասել, որ խնդիրը հիմանականում տեխնիկական է եղել»,- ասաց Կարեն Սարգսյանը:

Ինչ վերաբերում է ՋՕԸ-ի աշխատանքի արդյունավետությանը, ապա Կարեն Սարգսյանն ընդգծեց, որ դրա համար անհրաժեշտ է, որ հենց իրենք՝ ջրօգտագործողներն ակտիվ ներգրավված լինեն աշխատանքներում:

«Խնդիրը համակարգի մեջ չէ, այլ աշխատանքի ճիշտ պլանավորման: Այսօր ի՞նչ ունենք: Ֆիքսենք, որ ՋՕԸ-ները կազմված են հենց ջրօգտագործողներից: Դա նշանակում է, որ իրենք պետք է ակտիվ նեգրավված լինեն աշխատանքների կազմակերպմանը, ընկերության ղեկավարի առջև դնեն այն բոլոր խնդիրները, որոնք ունենք:  Այսօր ունենք իրավիճակ, երբ շատերը չեն փորձում կազմակերպչական աշխատանքների վրա ուշադրություն դարձնել, մասնակցել պլանավորմանը: Այնինչ, պլանավորումն այս գործընթացում շատ կարևոր գործոն է: Ջրօգտագործող ընկերությունը պետք է իրական պատկերացում ունենա այն մասին, թե գյուղացին քանի հա է մշակելու, ինչ մշակաբույսեր ունի, սակայն որոշ դեպքերում ունենք մի իրավիճակ, երբ ՋՕԸ-ները փակ աչքերով են մտնում ոռոգման փուլ: Ուզում եմ խնդրել ջրօգատոգրծողներին, որ փոխեն վերաբերմունքը Ջրօգտագործող ընկերության նկատմամբ, տան իրական տվյալները, որպեսզի կարողանան նորմալ ջրամատակարարում ունենալ,- ասաց Կարեն Սարգսյանը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում