Friday, 19 04 2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան

Արմյաշկաները հայ չեն․ Մարգարիտա Սիմոնյաններն իրենց ծառայությունն են առաջարկում ռուսական «չեկա»-ին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է  քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

– Պարոն Շիրինյան, Մարգարիտա Սիմոնյանի ամուսինը՝ կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը, հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ ստորագրում է կնոջ ասած ամեն մի խոսքի տակ: Ի՞նչ են ուզում այս հայտարարություններով ասել, ո՞րն է այս ամենի նպատակը:

– Հավանաբար հայ ժողովրդի նկատմամբ ճնշումներ գործադրելու նպատակ կա Ռուսաստանում, բայց մեր ժողովուրդը պետք է հանգիստ լինի և շատ զգացմունքային չընդունի նման հայտարարությունները: Երբ մենք ասում ենք՝ հայ է, էթնիկական ծագումը նկատի ունենք, բայց որպեսզի մարդը լինի հայ, էթնիկական ծագումը շատ քիչ է, ընդամենը նախադրյալ է: Բացի դրանից, ևս երկու բաղադրիչ է պետք հայ լինելու համար: Առաջին՝ արդյոք տիրապետո՞ւմ է հայոց լեզվին, երկրորդ՝ հայ մշակույթի կրող պետք է լինի: Ի դեպ, կա կենցաղային, փողոցի լեզու և ոսկեղենիկ, մշակութային հայոց լեզու: Բայրոնն ասում էր՝ եթե ուզում եք աստվածների հետ հաղորդակցվել, պետք է իմանաք հայոց լեզուն: Սրանք ո՛չ հայոց լեզվի կրողն են, ոչ էլ հայ մշակույթի կրողն են, հետևաբար հայ չեն: Կա այդպիսի փիլիսոփայություն, որ եթե մեկը մշակութապես տվյալ մշակույթի կրողը չէ, նա այդ ազգից չէ: Իսկ մեզ համար երբեմն միայն ծագումը բավարար է: Էդ մենք ենք տառապանքով իրենց դիտում որպես հայեր: Ռուսահայերի մեջ մի հատված կա, որ մոր արգանդից արդեն ծնվում է ոչ հայ: Դրա համար տառապել պետք չէ, իրենք ո՞վ են որ: Միրզաևներ, Մարկարովներ և այլն, նրանք ինձ համար որևէ արժեք չունեն, որովհետև իրենք վաղուց հայ չեն: Դրա համար մենք երևի այսուհետ պետք է որդեգրենք սկզբունք, որ նման հայերն այլևս հայ չեն, ու դրա մեջ առանձնապես ողբերգություն չկա: Նրանք հավանաբար վաղուց արդեն ռուսական ուղղափառ եկեղեցի են գնում, եթե իհարկե, գնում են: Մի ուրիշ հետաքրքիր բան կա. իրենք այդ հայտարարությունն անում են այն ժամանակ, երբ Երկիր մոլորակով մեկ հեղափոխությունից հետո բոլորիս աչքի առաջ հայությունը իսկական զարթոնք է ապրում: Շատ-շատ կորած հայեր վերադառնում են էթնիկական իրենց պատկանելության գիտակցմանը: Իսկ սիմոնյաններն ու նրանց նմանները ազգային գիտակցություն չունեն, նրանց ազգային ինքնագիտակցությունը ռուսական իմպերիայի կամ նրա քոծի, սպասարկուի ինքնագիտակցություն է, քանի որ նրանք տեր չեն կարող լինել Ռուսաստանում: Դրանք հայության հետ ի՞նչ կապ ունեն:

– Բայց ինչո՞ւ են խառնվում Հայաստանի խնդիրներին՝ հատկապես, որ մշակութապես հայ չեն:

– Ճնշման ձև է: Սիմոնյանները, միգրանովները որպեսզի իրենց գոյությունը քարշ տան ռուսական իշխանության առջև, պետք է ընդգծեն իրենց կարևորությունը: Իսկ Ռուսաստանում ավանդական ճանապարհ կա՝ հայությանը որպես բարեկամի կապել ռուսական սայլին ծագումով հայերի օգնությամբ: Հիմա իրենք պետք է ապացուցեն, որ այդ առումով կարևորություն ունեն: Հիմա եթե մենք իրենց հայտարարություններին կարևորություն ենք տալիս, ուրեմն իրենք ռուսական միջավայրում դառնում են շատ կարևոր պերսոնաներ: Իրենք իրենց ռուս ճորտատերերի աչքին արժեքավոր են այնքանով, որքանով ազդեցություն ունեն հայության վրա: Եթե մենք իրենց անտեսենք, իրենք կկորցնեն իրենց արժեքը ռուս ճորտատերերի աչքին: Հատկանշական է, որ երբ ամբողջ աշխարհում հայության զարթոնք է տեղի ունենում,  Հայաստանի շուրջ համախմբում է գնում, այդ թվում՝ Ռուսաստանի հայերի շրջանում, դրանք ոչ միայն մասնակից չեն լինում, այլև ատելությամբ են նայում: Հայաստանի շուրջ համախմբման այս շարժման ընթացքում փողոցում հայկական երաժշտություն է հնչում, երգ ու պար, բայց այսօր աշխարհում ազգագրական երաժշտությամբ ոչ մեկին չես զարմացնի: Ի դեպ, ես առաջարկել էի, որ մենք աշխարհին ներկայանանք որպես բարձր մշակույթի կրողներ: Մենք ունենք աշխարհում և հատկապես Ռուսաստանում չափազանց հայտնի երաժշտություն, օրինակ՝ «Սպարտակը», «Գայանեն»: Գիտեք, որ ամբողջ արաբական աշխարհը, ամբողջ աշխարհը գիտի «Սուսերով պարը», գիտի Արամ Խաչատրյանին: Հետևաբար մեր ազգային ինքնագիտակցությունը կարող ենք վերածել նաև մշակութային քաղաքակրթական տոնի, ինչը արվում է արդեն: Ո՞ր ֆրանսիացին, գերմանացին կամ ռուսը չգիտի Արամ Խաչատրյանին: Այնպես որ, պետք է այս ազգային զարթոնքին նոր թափ հաղորդել, թե չէ Մարգարիտ Սիմոնյանի ու Քեոսայանի մասին ենք խոսում: Ովքե՞ր են դրանք: Մեզ համար ամոթ է դրանց մասին խոսելը: Արմյաշկաները հայ չեն։ Իրենք իրենց ծառայությունն են առաջարկում ռուսական «չեկա»-ին, որ իրենց արժևորեն: Անուշադրության մատնեք նրանց, և նրանք երկու օրում կտապալվեն ու ռուսների համար այլևս հետաքրքիր չեն լինի, քանի որ կտեսնեն, որ դրանք հայ ժողովրդի վրա ազդեցություն չունեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում