Լուրեր
ՄԻՊ-ը այսօր պարզաբանում կտա ծնողներին ու դիմորդներին

Երեկ ծնողների հետ հանդիպումից հետո եւս մեկ գրություն ենք հասցեագրել երեկվա հանդիպման արդյունքներով: Այս մասին այսօր՝ հուլիսի 23-ին,  Կառավարության շենքի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ ասաց ակցիայի մասնակիցներին մոտեցած Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ով երեկ հանդիպում էր ունեցել բուհ չընդունված դիմորդների եւ նրանց ծնողների հետ:

«Ծնողների հետ կապը պահպանում ենք եւ սպասում ենք պաշտոնական պարզաբանումների, ինչը պետք է որ այսօր լինի: Ըստ այդմ նոր կկարողանանք գնահատականներ տալ».- ասաց Արման Թաթոյանը:

  • Դիտումներ՝ *