ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի վախենում իր կրտսեր որդուն`14-ամյա Բերոնին դպրոց ուղարկել, չնայած կորոնավիրուսի համավարակին:
«Ես հանգիստ եմ Բերոնի և թոռներիս համար … Ես ուզում եմ, որ դպրոցները բաց լինեն … Մենք դա անելու ենք անվտանգ ձևով», – հայտարարել է Թրամփը: