Friday, 19 04 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ

Թուրքական հեռուստատեսությամբ քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Թուրքական «HaberTürk» հեռուստաընկերության եթերում Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ուֆուք Ուրասը խոսել է հայ–ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակի մասին։

Նա մասնավորապես նշել է, որ նման խնդիրները պետք է լուծվեն երկխոսության և խաղաղ բանակցությունների ճանապարհով։

«Հայկական կողմը պնդում է, թե Ադրբեջանն է նախահարձակ եղել, Ադրբեջանն էլ հակառակն է պնդում։ Սակայն պետք է ոչ թե փորձել որոշել՝ ով է ճիշտ, ով սխալ, այլ արագ լուծում գտնել խնդրին», – նշել է նա։

Ուրասը հիշեցրել է, որ ավելի վաղ (2017թ․) ինքն անձամբ մեկնել էր Լեռնային Ղարաբաղ, ինչին Ադրբեջանը շատ խիստ էր արձագանքել։

Հաղորդման մասնակից, Habertürk-ի թղթակից Նագեհան Ալչըն հավելել է, որ ինքն էլ նույն արձագանքին է արժանացել և տարիներ շարունակ չի կարողացել Ադրբեջան մեկնել, քանի որ «անցանկալի անձ» («persona non grata») է ճանաչվել։ Նշենք, որ Ալչըն Հայաստան և Լեռնային Ղարաբաղ է այցելել 2009թ․։

Ուրասը զարմանալի է համարել Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնանկությունը, ինչպես նաև այդ երկրում տեղի ունեցող ցույցերը․ «Մի կողմից Բաքվում մարդաշատ ցույցեր են տեղի ունենում, մյուս կողմից՝ նրանք բողոքում են զորահավաքի դեմ», – նկատել է թուրք քաղաքական գործիչը։

«Բայց մենք չպետք է մոռանանք, որ մեր երկրում կան ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ քաղաքացիներ։ Այնպես որ, այս նրբությունները հաշվի առնելով, պետք է խնդրի լուծում առաջարկենք, դա է մեզ վայել» – հավելել է Ուրասը։

Իսկ հաղորդման մյուս հյուրը՝ սյունակագիր Օրալ Չալըշլարն իր հերթին նշել է, որ այս պարագայում Թուրքիան պետք է խուսափի որոշակի կողմում հանդես գալուց և դրա փոխարեն զբաղվի սեփական խնդիրներով։

Անդրադառնալով Թուրքիայի իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների համատեղ հայտարարությանը, որով վերջիններս իրենց աջակցությունն էին հայտնում Ադրբեջանին՝ գրողը նշել է․

«Եթե այդ կուսակցությունները այդպես կարող են միավորվել, ավելի լավ կլինի՝ զբաղվեն Թուրքիայի ներքին խնդիրներով։ Թող այդ միասնականությունը ծառայի երկրի ներսում զիջումների, համագործակցության, ժողովրդավարության ու ազատությունների զարգացման, ներքին համերաշխության նպատակին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում