Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Հայաստանի ամբողջական դերը. անվտանգության լիարժեք ցիկլը

Տավուշի իրադարձությունները ևս մեկ անգամ վերահաստատեցին, որ հայկական զինված ուժերը ռեգիոնալ անվտանգության համակարգի առանցքն են և լիովին ի վիճակի են պահպանել այդ դերը, որի խորքային նշանակություններից մեկն էլ այն է, որ անվտանգություն սպառողից հայկական պետականությունը արցախյան հաղթանակով վերածվել է անվտանգություն ստեղծողի: Եվ այդ հաղթանակի խորքային, քաղաքակրթական իմաստն ու բովանդակությունը եղել է այնքան ուժեղ, որ անգամ հայկական պետականության հետագա կառավարման մոտ երկու տասնամյակի անորակ, մսխման, յուրացման տրամաբանությամբ գործող համակարգի քառորդ դարն անգամ կասկածի տակ չի դրել Հայաստանի դերն ու նշանակությունը: Միևնույն ժամանակ, այդ դերն ու նշանակությունը, անշուշտ, չեն կարող կառուցված լինել լոկ զինված ուժերի մարտունակության ու ռազմա-տեխնիկական հագեցածության տրամաբանության վրա:

Բանն այն է, որ անվտանգությունն իր ժամանակակից բաղադրությամբ, բաղկացուցիչներով, գրեթե անսահման ընդգրկման երևույթ է, չունի սկիզբ և վերջ, ըստ այդմ՝ ներառում է կենսագործունեության բոլոր ոլորտները: Իսկ դա նշանակում է, որ մենք անվտանգություն ստեղծող պետք է լինենք բոլոր ոլորտներում, ոչ միայն ռազմական անվտանգային միջավայրում: Անվտանգությունը տվյալ պարագայում արդիականության, մրցունակության, մրցակցայնության, գրավչության, նորարարության հոմանիշն է: Հակառակ դեպքում՝ Հայաստանի ռեգիոնալ անվտանգության երաշխավորի կամ առանցքի դերը միշտ լինելու է կիսատ, չի ամբողջականանալու, ինչն էլ իր հերթին պարբերաբար կարող է հարուցել իրավիճակներ, երբ կձևավորվի Հայաստանի հանդեպ որևէ կասկած, որը կարող է դառնալ Հայաստանի համար անվտանգության լայն սպառնալիքի աղբյուր: Հայաստանի դերի ամբողջացումը, ըստ այդմ՝ դրա գործնականում՝ անգամ ոչ բարեկամ երկրների համար անսակարկելիությունը պահանջում է Հայաստանի քաղաքացիական և ռազմական կենսագործունեության բարձր և միաժամանակ խոր մակարդակի ներդաշնակեցում, երբ Հայաստանը կարտադրի ոչ միայն անվտանգություն՝ այդ բառի բոլոր իմաստներով ու ընդգրկումներով, այլ նաև կարտադրի այդ անվտանգության արժեհամակարգային ու գաղափարական հիմքը, կամ, այլ կերպ ասած՝ անվտանգություն կարտադրի այսպես ասած՝ վերամշակված ամբողջական ցիկլով, էապես բարձրացնելով դրա թե՛ միջազգային արժեքը, թե՛ Հայաստանի համար դրա էֆեկտիվությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում