Thursday, 28 03 2024
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը

Տեղի է ունեցել կոռուպցիա. Հանցագործության մասին հաղորդում ընդունելության քննությունների վերաբերյալ

Այս տարվա ընդունելության քննությունների շուրջ աղմուկը հնարավոր է հանգուցալուծվի քրեական գործով։ Փաստաբան Գևորգ Դավթյանը իր որդու օրինակով համոզվելով, որ քննությունները ընթացել են ոչ արդար մրցակցային մթնոլորտում, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն։

Դավթյանի որդին, լինելով մեդալակիր` չի ընդունվել Երևանի պետական համալսարան, քանի որ եղել են ավելի բարձր ստացողներ։ Ավելի կոնկրետ՝  ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ ընդունվել են բացառապես 19-20 միավոր հավաքած դիմորդները։

Դավթյանի որդին նախ հաղորդագրություն է  ստացել, որ ընդունվել է, ապա մի քանի ժամ անց մեկ այլ հաղորդագրությամբ նրան տեղեկացրել են, որ չի ընդունվել ԵՊՀ։ Իսկ պատճառը, ինչպես արդեն նշեցին, նրանից ավելի բարձր միավորներ ստացողների բավական մեծ թիվն է եղել։

Մասնավորապես, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ 150 հոգի ընդունվել է բացարձակ գերազանցիկությամբ։ Իրավաբանական ֆակուլտետ ընդունվելու համար պատմության քննությունից 44 հոգի 20 է ստացել, 50 և ավելի դիմորդ՝ 19.75, 26-27 հոգի՝ 19.50, իսկ 18 հոգի՝ 19 բալ։

Դավթյանի խոսքով՝ իրավաբանական ֆակուլտետի պատմության մեջ նման բան չի եղել։ Փաստաբանի խոսքով՝ անգամ հավանականության տեսության համաձայն՝  չի կարող  նման բան լինել։ Մեր զրուցակիցը ընդգծում է, որ ԵՊՀ պատմության ֆակուլտետում այս տարի նույն պատմություն առարկայից, որը մասնագիտական է համարվում այդ ֆակուլտետի համար,  ամենաբարձր գնահատականը եղել է 18.75։ «Ստացվում է, որ իրավաբանական ֆակուլտետում ընունված բոլոր դիմորդները գիտուններ են, պատրաստի պատմաբաններ։ Բայց ուզում եմ ընդգծել, որ 15-20 տարվա պատմության մեջ նման բան չի եղել։ Ես ինքս ավարտել եմ համալսարանի իրավաբանականը, շատ լավ գիտեմ ընդունելության կարգը, տարիների վիճակագրությունը»,- ասաց Դավթյանը՝ հավելելով, որ Գլխավոր դատախազին ուղարկված հանցագործության մասին հաղորդման մեջ նաև փաստեր է ներկայացրել ու դրանց մասին տեղեկացրել է նաև նախարարությանը, ԱԺ համապատասխան հանձնաժողովի ղեկավար Մխիթար Հայրապետյանին, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Տեղի է ունեցել կոռուպցիա, բավականին լուրջ կոռուպցիոն ռիսկ կա, որը շատ հանգիստ կարելի է բացահայտել, որովհետև եթե համեմատում ես բավական մրցունակ ֆակուլտետների՝ միջազգային հարաբերությունների, քաղաքագիտության և այլ ֆակուլտետների հետ, ապա վիճակագրությունը ցույց է տալիս, որ նման խնդիր չկա։  Բացի դրանից, մենք հաղորդագրություն ենք ստացել, որ տղաս ընդունվել է, բայց մի քանի ժամ հետո հաղորդագրության բովանդակությունը փոխվել է»,- ասաց Դավթյանը։

Մեր դիտարկմանը՝ ընդունելության քննությունները միասնական կարգով են եղել, խախտումները, կեղծիքները ո՞ր շղթայում կարող էին լինել, Դավթյանը պատասխանեց. «Տեսեք, հարցն էլ հենց այստեղ է. օրինակ՝ հայոց լեզվի, օտար լեզուների,  մաթեմատիկայի միասնական քննությունների ավարտից հետո դրանց արդյունքները հրապարակվեցին համապատասխան կայքում, սոցցանցերում, մամուլում։ Գրվեց՝ քանի դիմորդ ինչ միավոր է ստացել, ու այդ առարկայից միջին գնահատականը որն է եղել։ Իսկ պատմություն առարկայի տվյալները մենք իմացել ենք այն ժամանակ, երբ արդեն հրապարակվել են ընդունված դիմորդների վերջնական ցուցակները։ Երբ դիմորդը և որևէ մեկը հնարավորություն չունեն հասկանալու, թե ոնց են փոխել միավորները՝ դա ի սկզբանե՞ է եղել, թե՞ հետո են փոխել, ապա դրանով պետք է զբաղվեն իրավապահները։ Չի բացառվում, որ քննությունից հետո մինչև ցուցակների հրապարակումը միջամտություն է  եղել»,- ասաց Դավթյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ դա շատ հեշտ հնարավոր է պարզել։ Նախ կարելի է հավաքել դիմորդների թեստերը, ստուգել դրանք, ապա համեմատել վերջնական գնահատականի հետ։ Բացի դրանից, շատ հեշտ է  նաև իրավաբանական ֆակուլտետ  ընդուված  150 դիմորդի 30 տոկոսին հարցեր տալ ու պարզել՝ նրանք 20 բալի հավակնող դիմորդնե՞ր են, թե՞ ոչ: «Բայց ես համոզված եմ, որ դա բացառված է։ Բնականաբար կարող են լինել մի քանի գերազանց ստացած դիմորդներ, դա նորմալ է, բայց որ բոլորն են գերազանց՝ բացառվում է»,- ասաց Դավթյանը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակում ԿԳՄՍ նախարարը պետք է միջամտեր։ Գոնե իրավաբանական ֆակուլտետ ընդունված գերազանցիկների թիվը նրա մոտ պետք է կասկած առաջացներ։

«Իսկ եթե նախարարը չի միջամտում, չի զբաղվում այդ հարցով, թող իրավապահները զբաղվեն, քանի որ ես հաղորդում եմ ներկայացրել։ Բոլորս էլ հասկանում ենք, թե ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ ավարտածները հետո որտեղ են աշխատում, ինչ պաշտոններ են զբաղեցնում։ Պետք է ի սկզբանե թույլ չտալ, որ խախտումներ լինեն, կեղծիքներ լինեն, ու դրանք մնան անպատիժ։ Այս հարցի հանրայնացումը պետք է հետևանքներ ունենա»,- ընդգծեց Գևորգ Դավթյանը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում