Tuesday, 23 04 2024
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության

Ավելորդ թավիշ է տիրում. Արամ Մանուկյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:

– Հարգելի՛ Մանուկյան, արդյո՞ք Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը հաղթահարված է այն օրենքի փոփոխությամբ, որն այսօր ստորագրեց ԱԺ նախագահը:

– Մենք դժգոհ ենք տեմպից, թափից, ուշացումից, մշտապես ասել ենք, և դա աշխարհի ադաթն է, ցանկացած հեղափոխությունից հետո ցանկացած նոր իշխանություն ունի մեկուկես, առավելագույնը երկու տարի՝ լուրջ, ցավոտ, համարձակ ռեֆորմներ իրականացնելու համար: Երբ որ ուշացնում ես, դա դառնում է տասնապատիկ, հարյուրապատիկ ավելի դժվար: Նիկոլ Փաշինյանը մեկ-երկու տարի առաջ հարյուրապատիկ ավելի ուժեղ էր ռեֆորմներ անելու համար, քան հիմա:

– Հիմա ի՞նչն է խանգարում:

– Մաշվում է այն հույսը, այն հավատը, այն աջակցությունը, որը քեզ տալիս է ալիքի վրա գտնվող ժողովուրդը, երբ ժողովուրդը իշխանություններին սիրահարված վիճակում է, պետք է ռեֆորմներ արվեն, և դրանցից են սահմանադրական ռեֆորմը, Սահմանադրության փոփոխությունը, վեթինգը:

– Կոպիտ սխալների, սայթաքելու ռիսկեր ու վտանգներ չկային:

– Կոպիտ սխալ է նաև այն, որ այս ռեֆորմները ժամանակի մեջ չեն, ժամանակից հետ ընկած են: Այսօր անվերահսկելի է բամբասանքը, կեղծիքի տարածումը, ատելության մթնոլորտ է ստեղծվել, քաղաքացուն, երկիրը շփոթեցնում են կեղծ լուրերով՝ էլ կորոնավիրուսի հետ կապված, էլ պատերազմի հետ կապված, էլ Մարտի 1-ի հետ կապված:

– Դա երևի ազատության պտուղներից է նաև:

– Ազատությունն ամենևին չի ասում ամենուրեք կեղծիք տարածիր… Օրինակ՝ փաստաբանը, երբ Մարտի 1-ի զոհերին համեմատում է կորոնավիրուսի հետևանքով մահացածների հետ, և ասում է, որ այն իշխանությունը, որի մեղքով 1000 զոհ կա կորոնավիրուսից, իրավունք չունի խոսել Մարտի 1-ի մասին, ես համարում եմ, որ նա ծախված է, ազնիվ չէ, կեղտոտ խնդիր է լուծում: Եվ սա եզակի դեպք չէ, «Ֆեյսբուքը», մամուլը լցված են այսպիսի բաներով… Պատերազմական վիճակում, երբ ունենք երկու վտանգ՝ ներքին՝ կորոնավիրուս, և արտաքին՝ սահմանամերձ խնդիրներ, պետք է կեղծիքը կանխարգելող կանոններ գործեն, դաշտային կանոններ պետք է աշխատեն… Մարտ ամսից ՀԱԿ-ը որոշել է զերծ մնալ քննադատությունից, թեև ասելիքը շատ է իշխանության թերացումների և ուշացումների մասին, բայց այս պահին ավելի կարևոր է համաճարակը հաղթահարելու խնդիրը, նաև դրսից եկած վտանգների հետևանքով առաջացած վիճակը կարգավորելու խնդիրը: Դրա համար պետք է քաղաքացի լինել, պետք չէ քաղաքական գործիչ կամ կուսակցական լինել, գիտես, որ երկիրդ ծանր ճգնաժամի մեջ է, անգամ չսիրելով ու չընդունելով այս իշխանությանը, քննադատելով նրա արածները, այնուամենայնիվ, պետք է ցանկանալ, որ այս իրավիճակից պլյուսով դուրս գանք, ես կամենում եմ, որ այս իշխանությունը հաջողի:

– Ընդհանուր առմամբ, ով ինչ է փնտրում ձեր նշած մթնոլորտում:

– Ցավում եմ, որ բոլոր ճանապարհները տանում են դեպի նախկին իշխանությունները և նրանց փողերը. այս փաստաբանները, լրատվամիջոցները անբարոյական խոպանի դաշտում են հայտնվել, խոպան են անում, վճարողը կա, թեման կա, իրենք էլ մտածում են՝ շնից մազ պոկելը քյար է: Վերջերս անբարոյականության մրցույթ է. ով ինչքան կարող է շատ կեղծիք ու սուտ է տարածում: Կորոնավիրուսի ի հայտ գալու սկզբնական փուլում բարոյականության դրսևորումներ եղան, նույնիսկ հումոր, ֆեյսբուքյան անեկդոտներ, իրար աջակցել…

– Անգամ եղան քաղաքական խոստովանություններ ձեր նշած շրջանակներից, որ պետք է կանգ առնել և սպասել՝ ինչով կավարտվի այս ամենը մեր ժողովրդի, մեր պետության համար:

– Բայց այս փուլում ոչ ազնիվ մրցապայքար է, փող աշխատելու համար նենգ քայլեր են անում, և այդ ամենը հարամում է միջավայրը, թուլացնում է քաղաքացուն: Տասից ութը կարող է իմանա, թե այդ ամենն ինչի համար է՝ լափ են տվել, ուտում է ու իրենց ուզածն է երգում, բայց երկուսը հավատում է նրանց, եթե անգամ տասից մեկն էլ հավատա, ուրեմն իրենք արդյունք են տալիս, և, իշխանությո՛ւն ջան, դու կթուլանաս, ռեֆորմներ չես կարող անել:

– Այդպես ասողների մեջ կան մարդիկ, որոնց հետ դուք աշխատել եք:

– Ինչ կապ ունի, այո՛, շատ կան մարդիկ, որոնք բարձր պաշտոններ են ունեցել, հեղինակություն են եղել, բայց այսօր հանկարծ հայտնվել են մի տեղ, որտեղ նվաստանում են, այդ ինչքան են իջել, ամոթ է:

– Այսպիսով՝ ի՞նչ տպավորություն է թողնում ներքաղաքական մթնոլորտը և կարևո՞ր է՝ ով է դերակատարը:

– Ես կարծում եմ՝ ավելորդ թավիշ է տիրում, որը նույնիսկ բերում-հասցնում է ազգային անվտանգության խնդրի: Դատարանների խայտառակ վիճակը, դատավորներին չպատժելը, քննիչներին չվերահսկելը, դատական ամբողջ խառնաշփոթը, որ ստեղծվել է երկրում, վնասում է այն քննիչի աշխատանքը, որ ուզում է գործ անել, այն հետաքննիչի աշխատանքը, որը դատարանին նյութ է տալիս. դատարանին նյութ է տալիս, դատարանը ջրում է այդ նյութերը: Գոնե ես տվել եմ այն պատգամավորների ցուցակը, որոնք մեղք են գործել պատմության առաջ, հանցագործություն են կատարել, հինգ-վեց տարով դատել են անմեղ մարդկանց, և այդ մարդիկ այսօր մարդկանց ճակատագիր են որոշում: Իշխանություններին ասում ենք՝ պարտադիր չէ մեր ունեցած ցուցակի բոլոր 47 մարդուն էլ դատել… Ուզո՞ւմ եք համակարգդ նորմալ աշխատի, գոնե հինգին պատժեք, տեսեք մնացած 42-ը թաթիկները պարզած խելոք չե՞ն աշխատելու: Մամուլում տիրող այլանդակությունների համար կարո՞ղ եք երկուսին բացահայտ կեղծիք տարածելու համար հոդվածի տակ դնել: Ես ասում եմ՝ օրենքը պահիր, և եթե լրագրողը դիտավորյալ և նպատակային կեղծիք է տարածում, հոդվածի տակ մտցրու, պատժի ենթարկի, որպեսզի մյուս բոլոր լրագրողները տեսնեն, որ օրենքն աշխատում է, և փողով կեղծիք տարածելը վտանգավոր է: Մենք, իրավիճակից ելնելով, զուսպ ենք, հավասարակշիռ ենք, բայց ուզում ենք, որ օրենքը պաշտպանվի, պաշտպանվեն հեղափոխության արժեքները, վնասազերծվեն նրանք, ովքեր ռեալ վտանգ են հեղափոխության արժեքները ոչնչացնելու համար. սա է մեր ուզածը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում