Saturday, 20 04 2024
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին

Հեգնելու փոխարեն ժամանակին ճգնել էր պետք. ծիրանն ու կորուսյալ հայրենիքը

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը սոցցանցային գրառումով հեգնել է ծիրանի շուրջ համախմբումը և դրա առնչությամբ հանրային ոգևորությունը՝ նշելով, թե Կարսի կամ այլ պատմական տարածքների հանձնման ժամանակ փաստորեն ծիրանի լավ բերքն է պակասել:

Վլադիմիր Գասպարյանը մեծ հաշվով իրավացի է իր տողատակում, որ ծիրանի շուրջ երգ ու պարով համախմբումը ինքնին ոչինչ է, եթե չի վերածվում ավելի խորքային ու հեռանկարային, ավելի ընդգրկուն և ամենօրյա մեխանիզմի: Մինչ կխոսեր Գասպարյանը, մենք այդ մասին խոսել ենք, խոսում ենք, դեռ էլի կխոսենք: Բայց առանց հեգնանքի և պատմական էքսկուրսի, որովհետև նպատակը բոլորովին այլ է, նպատակը հանրային ու պետական է, ոչ անձնային: Ի տարբերություն նրանց, որոնք այս օրերին ոչ թե փորձեցին գտնել հնարավորություն հանրության և պետության առաջ իրենց, մեղմ ասած, ձախողած բարոյաքաղաքական պատասխանատվությունը քավելու ուժ, այլ ուժ չգտան գոնե որևէ բան չհեգնելու կամ չզազրախոսելու:

Այդ իմաստով ծիրանը չէ, որ պակասել է, երբ կորցրել ենք պատմական տարածքներ: Պատմական տարածքներ ենք կորցրել, որովհետև պակասել է համարժեք մտածողությամբ ու նկարագրով ազգային-պետական էլիտա, որը կկարողանար իրապես համախմբել հանրությանը արժեքների շուրջ, գաղափարների ու հեռանկարների շուրջ և հնարավորինս անկորուստ դուրս բերել աշխարհաքաղաքական և աշխարհակարգային փոթորկուն պատմափուլից:

Էլիտայի պակասն էր, որ դիրքային կորստի բերեց 2016 թվականին, և միայն խիզախ բանակայինների և հերոսական կամավոր հանրության առկայությունն էր, որ թույլ տվեց այս անգամ զերծ մնալ տարածքային խոշոր կորուստներից: Որովհետև երբ հայությունը համատեղ ջանքով ազատագրեց Արցախը, դրանից հետո, այսպես ասած, ձևավորվող պետական «էլիտան» սկսեց ապրել իր կյանքով և իր համար ձևավորել արդեն նաև անձնական բարեկեցություն, հետո սկսեց պետական բարձրաստիճան սպայական կոչումներ շնորհել իր կանանց ու երեխաներին: Այդ ցոփ ու հակապետական կենսակերպի հետևանքը այն էր, որ առաջացավ համընդհանուր հարց միջազգային օրակարգում՝ իսկ գուցե հայերն այլևս ի վիճակի չե՞ն պահել իրենց հաղթանակը, գուցե ժամանակն է լուծե՞լ «նոր տիրոջ» հարցը, քանի խնդիրը չի խորացել անլուծելիության աստիճան: Ու պայթեց ապրիլյան քառօրյան, երբ «էլիտայի» փոխարեն խոսեցին, ի վերջո, զինվորն ու քաղաքացին: Իսկ «էլիտան» սկսեց լուսանկարվել, մինչև որ զինվորն ու քաղաքացին որոշեցին, որ «էլիտան» պետք է փոխվի, չակերտները պետք է ընկնեն, որպեսզի պետությունը դադարի ընկնել ծայրահեղ սպառնալիքների ցիկլայնության մեջ:

Իհարկե, ներկայումս դեռ չենք կարող խոսել նոր, իրական, պետական էլիտայի մասին: Դրա ձևավորումը դեռ խնդիր է, որ պետք է լուծել, ու այստեղ է, որ ցուցիչ կարող է լինել, օրինակ, հենց այն, թե ինչ կստանա հայ ժողովուրդը ծիրանից՝ բառի բուն և պատկերավոր իմաստով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում