Չինաստանը քննարկում է Ուհանում ԱՄՆ-ի հյուպատոսությունը փակելու հնարավորությունը՝ Հյուսթոնում ՉԺՀ-ի գլխավոր հյուպատոսությունը փակելու՝ Վաշինգտոնի պահանջից հետո՝ տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Ավելի վաղ Չինաստանի արտգործնախարարությունը հայտնել Էր, որ ԱՄՆ-ի իշխանությունները պահանջել են փակել Հյուսթոնում ՉԺՀ-ի գլխավոր հյուպատոսությունը: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսը հայտարարել է, որ այդ որոշումն ընդունվել է «պաշտպանելու համար ամերիկյան մտավոր սեփականությունը և ամերիկացիների անձնական տվյալները»՝ հաղորդել է ՏԱՍՍ-ը: