Չեռնոգորիայի կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կառավարությանն առընթեր գործող Վարակիչ հիվանդությունների ազգային համակարգող խորհրդի որոշման համաձայն՝ չորեքշաբթի օրվանից ամբողջ երկրում ներդնել COVID-19-ի համաճարակային ռեժիմ:
«COVID-19 համաճարակը հայտարարվում է ամբողջ Չեռնոգորիայի տարածքում: Այս կապակցությամբ, պարտադիր է դիմակներ կրել դրսում և ներսում, այդ թվում յոթ տարեկանից մեծ երեխաներին: Արգելվում են ավելի քան 40 մարդուց զանգվածային հավաքները բաց տարածքում և ավելի քան 20 մարդկանցով հավաքները փակ տարածություններում»,- ասվում է հաղորդագրության մեջ: