Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Լավագույն տղերքը հեռանում են. Անբացատրելի երևույթ՝ հայկական ֆուտբոլում

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության բավական լարված վերջաբանից հետո ականատեսը եղանք մի երևույթի, որն ուղղակի անտրամաբանական է։ Հուլիսի 14-ին կայացած վերջին տուրում «Նոային» 2։0 հաշվով հաղթելուց հետո «Արարատ-Արմենիան» երկրորդ տարին անընդմեջ դարձավ չեմպիոն։ Երեք օր անց երևանյան ակումբը հանդես եկավ հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ ավարտված պայմանագիրը չի երկարաձգվելու։ «Արարատ-Արմենիայից» հեռացել են նաև առաջատար խաղացողներ Ռուժդի Աշենտեն, Դմիտրի Գուզը և Անտոն Կոբյալկոն։

Նշենք, որ վերջին երկու տարիներին Մինասյանը մեծ աշխատանք էր կատարել այս թիմում։ Առաջին անգամ մասնակցելով Հայաստանի առաջնությանը՝ «Արարատ-Արմենիան» դարձավ չեմպիոն և փայլուն ելույթ ունեցավ եվրագավաթների խաղարկությունում՝ դուրս գալով Եվրոպա լիգայի փլեյ-օֆ։ Վստահաբար կարող ենք ասել, որ Մինասյանի գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» ցուցադրում էր ամենաբալանսավորված խաղը։ Այս տարի երևանյան թիմը կրկնեց հաջողությունը՝ պահպանելով առաջին հորիզոնականը։ «Արարատ-Արմենիան» մոտ է նաև նաև Հայաստանի գավաթը նվաճելուն և միայն հետխաղային 11 մետրանոցներով զիջեց «Նոային»։ Ու հիմա Չեմպիոնների լիգային որակավորման փուլին ընդառաջ՝ Հայաստանի լավագույն թիմը զրկվեց մեր երկրի լավագույն մասնագետներից մեկից։ Տեղի ունեցածը մեկնաբանելը կամ բացատրելը իսկապես դժվար է։ Ուղղակի դժվար է պատկերացնել, որ «Արարատ-Արմենիան» նոր մարզչի՝ իսպանացի մասնագետ Դավիթ Կամպանյայի գլխավորությամբ կկարողանա գոնե կրկնել եվրագավաթներում նախորդ տարվա արդյունքը։

Ինչևէ, նմանատիպ երևույթի ականատեսը եղանք նաև անցյալ տարի՝ մրցաշրջանի ավարտից հետո։ Բարձրագույն խմբի առաջնության ավարտին պես մեր թիմերից մեծ թվով ֆուտբոլիստներ հեռացան: Մասնավորապես, այն ժամանակվա առաջատար 4 ակումբներից՝ «Արարատ-Արմենիայից», «Փյունիկից», «Բանանցից» և «Ալաշկերտից», հեռացան միանգամից 30 ֆուտբոլիստներ: Հենց այս թիմերն էլ մեր երկիրը ներկայացրին եվրագավաթների խաղարկություններում։ Հեռացած լեգեոներների շարքում շատ էին այն խաղացողները, որոնք ավարտված Բարձրագույն խմբի առաջնությունում տոն էին տալիս և իրենց ակումբների առաջատարների շարքում էին: Ինչ խոսք, որոշ ֆուտբոլիստների տարբեր պատճառներով ակումբները չեն կարողացել պահել, բայց ամեն դեպքում կարևորագույն մրցաշարերից առաջ նշանակալի կորուստներ կրելն իսկապես աբսուրդի է նման:

Այս տարի եվրագավաթներում Հայաստանը կներկայացնեն «Արարատ-Արմենիան», «Նոան», «Ալաշկերտը» և «Շիրակը»։ Նշված չորս թիմերը նախապատրաստվում են եվրոպական մրցաշարերին: Սպասվում է, որ կազմերն ուժեղացնելու նպատակով այս ընթացքում ակումբները կհամալրվեն նոր լեգեոներներով: Բայց սա միանգամայն ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է: Մեկ-երկու շաբաթ առաջ եկած նույնիսկ բարձրակարգ ֆուտբոլիստը կարո՞ղ է արդյոք պաշտոնական հանդիպումներում օգուտ տալ թիմին: Նույն «Արարատ-Արմենիայում» խաղային համակարգերը մասնակի խաթարված կարելի է համարել, իսկ վերականգնվելու համար ամիսներ են պետք:

Արդեն մի քանի տարի է՝ բուռն քննարկումներ և բանավեճեր են ծավալվել հայկական ակումբներում լեգեոներների քանակի լիմիտ սահմանել-չսահմանելու վերաբերյալ: Շատ էր խոսվում, որ դրսից եկած ֆուտբոլիստների մեծ մասը որակապես չի գերազանցում տեղացի ֆուտբոլիստներին: Անցյալ տարի լեգեոներների սահմանափակմանը դեմ արտահայտվող որոշ ակումբներ կարևոր հանգրվանում ուղղակի հրաժարվեցին նրանցից՝ հույսը դնելով չգիտես ինչի վրա: Վստահ ենք, որ եթե մեր առաջնությունում գործեր լիմիտ, ապա ակումբները ստիպված լինելով հրավիրելու ավելի բարձր կարգ ունեցող ֆուտբոլիտսների՝ նրանց ավելի լուրջ կվերաբերվեին, երկարատև պայմանագրեր կկնքեին, և արտահոսք տեղի չէր ունենա: Այսօր ակումբը հրաժարվելով 5-6 լեգեոներից՝ վաղը նրանց փոխարեն կհամալրվի դրսից հրավիրված ուրիշ 5-6 ֆուտբոլիստներով: Սա լուրջ մոտեցում չէ:

Հուլիսի 16-ին տեղի ունեցած ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրեց Հայաստանի Բարձրագույն խմբի բոլոր ակումբների կողմից ստացված առաջարկները Բարձրագույն խմբի 2020/2021 մրցաշրջանի ձևաչափի և արտասահմանցի ֆուտբոլիստների թվի սահմանափակման վերաբերյալ: ՀՖՖ գործկոմը միաձայն որոշել էր հաջորդ մրցաշրջանից սկսած՝ կիրառել հետևյալ սահմանափակումները. Բարձրագույն խմբում հայտացուցակում ընդգրկված 23 ֆուտբոլիստներից 9-ը պետք է լինեն Հայաստանում մարզված (այն ֆուտբոլիստներն են, ովքեր 15 տարեկանից մինչ 21 տարեկանը գրանցված են եղել ՀՀ տարածքում գրանցված որևէ ակումբում կամ ակումբներում՝ նվազագույնը 3 խաղաշրջան) կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամներ: Խաղադաշտում միաժամանակ պետք է լինի Հայաստանում մարզված կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամ առնվազն 2 ֆուտբոլիստ: Թե ինչ ազդեցություն կունենա ՀՖՖ-ի այս որոշումը՝ ցույց կտա ժամանակը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում