Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

ԱԺ նախագահը ստորագրեց՝ սկսվեց նոր և պատասխանատու փուլ. երկու կարևոր պայման

ԱԺ նախագահի ստորագրությամբ հուլիսի 22-ին ուժի մեջ մտավ Սահմանադրական դատարանի մասին օրենքը, որն ըստ էության ՍԴ կազմի շուրջ հանգուցալուծումների վերջին արարն էր: Ինչպես հայտնի է, դա ձգվեց այն պատճառով, որ Հայաստանի նախագահը հրաժարվեց ստորագրել, բայց իհարկե նաև չբողոքարկեց Սահմանադրական դատարանում: Արմեն Սարգսյանի հրաժարման պատճառների մասին խոսվեց շատ, այդ ամենը, գոնե առայժմ, անցյալում է, և 21 օր ժամկետը լրանալուն պես, ըստ Սահմանադրության, օրենքը ստորագրեց արդեն ԱԺ նախագահը, և այն մտնում է ուժի մեջ:

Այժմ արդեն իրավիճակը թևակոխում է մեկ այլ՝ առանցքային փուլ՝ դատավորի երեք թափուր տեղերի համալրում: Առաջիկայում կառավարությունը, դատավորների խորհուրդն ու նախագահը պետք է ներկայացնեն թեկնածուներ, որոնք համալրելու են ՍԴ կազմը: Մամուլում արդեն իսկ շրջանառվել են որոշակի անուններ, թեև հետո արդեն կառավարող մեծամասնության շրջանակից եկել են ակնարկներ, որ այդ անունները հավակնորդ չեն:

Գլխավոր խնդիրը անշուշտ այն է՝ անկախ անուններից, որ կառավարող մեծամասնությունը գտնվում է ահռելի, թերևս պատմական պատասխանատվության տակ՝ ընտրել դատավորների՝ միաժամանակ ցույց տալով, որ ընտրությունը քաղաքական չէ, և ՍԴ կազմի համալրումը ամենևին պայմանավորված չէ քաղաքական կոնյունկտուրային մոտեցումներով: Սակայն դա հարցի իհարկե մի կողմն է՝ ապահովել ՍԴ նոր դատավորի քաղաքական չեզոքությունը, այսինքն՝ բացառել նկատելի ասոցիացիան ոչ միայն կառավարող ուժի հետ, այլև ընդհանրապես որևէ այլ քաղաքական ուժի կամ շրջանակի:

Հարցի մյուս կողմն անշուշտ թեկնածուների՝ իրենց կարգավիճակից բխող մասնագիտական որակներին և պարկեշտությանը առավելագույնս մոտ լինելն է: Ասել կուզի՝ առավելագույնս հեռու քաղաքականությունից և առավելագույնս մոտ մասնագիտական և մարդկային բարձր որակների: Որովհետև եթե լինելու է ապաքաղաքականացված, որևէ ուժի հետ չասոցացվող, պարկեշտ, ազնիվ, սակայն մասնագիտորեն թույլ դատավոր, ապա դրա գործունեությունից վնասը հանրությանն ու պետությանը ավելի քիչ չի լինի, քան կոռուպցիոների դեպքում: Ավելին, կոռուպցիոներին, անբարեխիղճին, տենդենցիոզին մի օր հնարավոր է հայտնաբերել և դրա հիմքով ենթարկել պատասխանատվության, իսկ ահա մասնագիտորեն թույլ դատավորի պարագայում, այսպես ասած, ֆորմալ իմաստով բռնվելու տեղերը լինում են քիչ, իսկ իրավագիտությանը, արդարադատությանը, սահմանադրական արդարադատությանը պատճառվող վնասները՝ շատ, եթե անգամ դրանք պատճառվում են ոչ թե շահադիտական նպատակով, այլ ընդամենը մասնագիտական ոչ բավարար պատրաստվածությամբ:

Ի վերջո, ՍԴ-ն արդարադատության, այսպես ասած, ամենածանր քաշն է, և այստեղ պետք է լինեն իրավագիտության, սահմանադրական իրավունքի ծանր քաշային մասնագետներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում