Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մտադիր է հաջորդիվ ևս մնալ Փարիզում և օգնել ներկայիս ակումբին` հնարավորինս շատ տիտղոսներ նվաճել:
Այս մասին գրում է AS-ը: «Այս մրցաշրջանն ինձ համար կլինի 4-րդը: Փորձելու եմ ամեն ինչ անել ակումբի հաջողության համար: Ուզում եմ ինձ հաջորդ մրցաշրջանում հնարավորինս լավ դրսևորել»,- ասել է ֆուտբոլիստը:
Կիլիան Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը: